Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ղ ...

 

 

040.0408.220414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2014 թվականի N 408-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի ղեկավար Հենրիխ Գաբրիելյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի առաջին կիսամյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովին հատկացնել 788940.0 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 2472.6 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 23 ընտրատարածքային և Այգուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 408-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.________________________________________________________________.

|NN |                      Ծախսերը                   |Գումարը    |

|ը/կ|                                                |(դրամ)     |

|___|________________________________________________|___________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ       |           |

|___|________________________________________________|___________|

|   |այդ թվում`                                      |           |

|___|________________________________________________|___________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                        |90000.00   |

|___|________________________________________________|___________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի               |90000.00   |

|___|________________________________________________|___________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի                      |90000.00   |

|___|________________________________________________|___________|

|   |Ընդամենը                                        |270000.00  |

.________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 408-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.________________________________________________________________.

|NN |                      Ծախսերը                   |Գումարը    |

|ը/կ|                                                |(դրամ)     |

|___|________________________________________________|___________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ       |506675.00  |

|___|________________________________________________|___________|

|   |այդ թվում`                                      |           |

|___|________________________________________________|___________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                        |90000.00   |

|___|________________________________________________|___________|

|   |2) հանձնաժողովի քարտուղարի                      |59525.00   |

|___|________________________________________________|___________|

|   |3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 59525 դրամ)|357150.00  |

|___|________________________________________________|___________|

|2. |Տրանսպորտային նյութեր                           |5000.00    |

|___|________________________________________________|___________|

|3. |Կապի ծառայություններ                            |1000.00    |

|___|________________________________________________|___________|

|4. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |3000.00    |

|___|________________________________________________|___________|

|   |ընդամենը                                        |515675.00  |

|___|________________________________________________|___________|

|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն         |3265.00    |

|   |(634 ընտրող + 634 x 0.03) x 5 դրամ)             |           |

|___|________________________________________________|___________|

|   |Ընդամենը                                        |518940.00  |

.________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 408-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.________________________________________________________________.

|NN |                      Ծախսերը                   |Գումարը    |

|ը/կ|                                                |(դրամ)     |

|___|________________________________________________|___________|

|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |           |

|___|________________________________________________|___________|

|   |(ընտրողների ցուցակներ, 634 ընտրող x 3.9 դրամ)   |2472.60    |

|___|________________________________________________|___________|

|   |Ընդամենը                                        |2472.60    |

.________________________________________________________________.

 

_______________________________________________

ԻՐՏԵԿ - NN 4, 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2014
N 408-Ն
Որոշում