Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 151 ...

 

 

040.0251.170314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2014 թվականի N 251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ագրովերամշակման զարգացման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ագրովերամշակման զարգացման վարչության ու գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժնի.

2) սննդամթերքի անվտանգության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել սննդամթերքի անվտանգության բաժնի.

3) ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն, գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին և զորահավաքային բաժին.

4) անտառաբուծության բաժինը վերանվանել անտառային տնտեսության բաժին.

5) համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժինը և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի:

2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի`

i

1) 1-ին կետում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն»,

բ. հանել «Սննդամթերքի անվտանգության վարչություն» տողը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բաժիններ`

Անտառային տնտեսության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին
Գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժին Սննդամթերքի անվտանգության բաժին Գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Տնտեսական բաժին Զորահավաքային բաժին Ներքին աուդիտի բաժին»: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2014
N 251-Ն
Որոշում