102.0026.130214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10214078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 փետրվարի 2014 թվականի N 26-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 319-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Հրամանով հաստատված N 1 Հավելվածով հաստատված հաշվետվության ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Աշխատակազմը`
Աշխատակազմի անդամների ընդհանուր քանակը և աշխատավարձի ընդհանուր գումարը` ներառյալ բոլոր կիրառելի հարկերը:»:
i
2) Հրամանով հաստատված N 2 Հավելվածի 1-ին կետի` «միջոցներից և ծառայություններից» բառերից հետո լրացնել նոր նախադասություն` «Հիմնադրամի միջոցներից օգտվելու ձև է նաև ստացված աշխատավարձը, տրամադրված փոխհատուցումը»:
i
3) Հրամանով հաստատված հավելված N 3-ի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` «Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով հրապարակում են www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կհամարվի գրավոր ծանուցված:
4) Հրամանով հաստատված հավելված N 3-ի 2-րդ և 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
5) Հրամանով հաստատված հավելված N 3-ը լրացնել 4-րդ կետով.
«4. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 10-ից ոչ ուշ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որը պետք է պարունակի www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում իրենց հաշվետվությունները հրապարակած և չհրապարակած բոլոր հիմնադրամների ցանկերը: Ցանկերում պետք է ներառվեն հիմնադրամի անվանումը, գործադիր մարմնի անունը, գործունեության հասցեն և առկայության դեպքում նաև էլեկտրոնային հասցեն և կապի այլ միջոցները:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: