040.1324.041213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2013 թվականի N 1324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ` ԲԳԿ) են համարվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը:».
2) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«41. ԲՍԿ-ները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումներն իրականացնում են անկանխիկ` փոխանցման եղանակով, կանխիկ դրամով և բանկային վճարային քարտերի միջոցով: Անկանխիկ վճարումներն իրականացվում են սույն կարգի համաձայն` գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման միջոցով: Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`
ա) նպաստներ,
բ) այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի:».
i
3) 41-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-ին կետով.
«41.1. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
բ) գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր,
գ) կրթաթոշակներ:».
4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«42. ԲԳԿ-ների կողմից կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի և (կամ) վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարկային քարտային հաշիվներով միջոցների շրջանառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պայմանագրերով:»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի նոյեմբերի 28-ի
N 1324-Ն որոշման
ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Ծ |Նախարարությունը, |Հոդվածը |Գումարը|
|ժի|ու|սը|ր |գերատեսչությունը | |(դրամ) |
|նը|մ | |ա | | | |
| |բ | |գ | | | |
| |ը | |ի | | | |
| | | |ր | | | |
| | | |ը | | | |
|__|__________________________________________________________________|
|01|Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |
|__|__________________________________________________________________|
| |01|Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական |
| | |և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին |
| | |հարաբերություններ |
|__|__|_______________________________________________________________|
| | |01|Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում |
|__|__|__|____________________________________________________________|
| | | |04|Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և |
| | | | |տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների |
| | | | |աշխատակազմերի մասով) |
|__|__|__|__|_________________________________________________________|
| | | | |ՀՀ ֆինանսների | |
| | | | |նախարարություն | |
|__|__|__|__|__________________________|______________________________|
| | | | | |4237. Ներկայացուցչական| 497710|
| | | | | |ծախսեր | |
|__|__|__|__|__________________________|______________________|_______|
| | | | | |Ընդամենը | 497710|
._____________________________________________________________________.