Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 19 ...

 

 

040.1082.111013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1082-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետում «և 4» բառերը փոխարինել «4 և 5» բառերով.

i

2) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԴԴՏ-Ի ԵՎ ՀՔՑՀ-Ի ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ».

3) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԴԴՏ-Ի, ՀՔՑՀ-Ի, ՀԵՔՍԱՔԼՈՐԲԵՆԶՈԼԻ, ՍՆԴԻԿ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ, 2,4-Դ ԹԹՎԻ, ԴՐԱ ԱՂԵՐԻ, ԵԹԵՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ».

4) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՃԱՐՊԵՐՈՒՄ ԴԴՏ-Ի ԵՎ ՀՔՑՀ-Ի ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ».

5) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

____________________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2013
N 1082-Ն
Որոշում