(ուժը կորցրել է 01.04.15 թիվ 179-Ն հրաման)
i
118.0673.140813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 օգոստոսի 2013 թվականի թիվ 673-Ն
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 120-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման-ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 786-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի օգոստոսի 6-ի
N 673-Ն հրամանի
Կատարող ________________________ Պատվիրատու _____________________
________________________________ ________________________________
գտնվելու վայրը _________________ գտնվելու վայրը _________________
հհ _____________________________ հհ______________________________
________________________________ ________________________________
հվհհ ___________________________ հվհհ____________________________
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«____» «__________________» 20 թ.
Պայմանագրի անվանումը` ____________________________________________
__________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն` ի դեմս _____________________________________________ և
Կատարողը` ի դեմս__________________________________________________, հիմք ընդունելով, որ պայմանագրով նախատեսված` ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև` աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը ____ _____________ 20___թ-ից __ ___________ 20__ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները`
.____________________________________________________________________.
|Գնման |Գնման առարկայի|Աշխատանքների|Վճարման ենթակա|Վճարման ժամկետը|
|առարկայի |քանակական |կատարման |գումարը |(ըստ |
|անվանումը|ցուցանիշը |ժամկետը |(հազար դրամ) |ժամանակացույցի)|
|_________|______________|____________|______________|_______________|
|_________|______________|____________|______________|_______________|
|_________|______________|____________|______________|_______________|
|_________|______________|____________|______________|_______________|
|Ընդամենը | | | | |
.____________________________________________________________________.
Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց Աշխատանքը ընդունեց
___________________________ ___________________________
ստորագրություն ստորագրություն
___________________________ ___________________________
ազգանուն, անուն ազգանուն, անուն
Կ.Տ. Կ.Տ.
Հավելված N 2
i
ՀՀ ֆինանսների նախարարի
2013 թվականի օգոստոսի 6-ի
N 673-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»
Հավելված N 1-ով սահմանված` Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ`
. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը:
. «Կատարողը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը:
. Սյունակի «Գնման առարկայի անվանումը» բաժինը լրացվում է պայմանագրից քաղվածքում նշված ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը:
. Սյունակի «Գնման առարկայի քանակական ցուցանիշը» բաժինը լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում փաստացի ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության քանակական ցուցանիշները, ըստ գնումների պլանի:
. Սյունակի «Աշխատանքների կատարման ժամկետը» բաժնում նշվում է ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության համար պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետը:
. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:
. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ամսաթիվը:
(2-րդ հավելվածը փոփ. 10.10.13 թիվ 896-Ն հրաման)