501.0037.280613
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 06 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50113261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2013 թվականի թիվ 37-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի N 492-Ն որոշման պահանջները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
i
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2007 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 136-Ն որոշման հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
5.2. Եթե մրցույթը սույն կարգի 5.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»: