040.0353.270599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 1999 թվականի թիվ 353
i
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Սպիտակ քաղաքի երկրաշարժի տասնամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնություն ցույց տալու մասին» համաձայնագրով (այսուհետև համաձայնագիր) 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով Հայաստանի Հանրապետության տրամադրվող մարդասիրական օգնությունն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվի միջոցների կառավարումից ստացված գումարների հաշվին, որպես երրորդ անձ, առաջնահերթ կարգով մարել «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերության, «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները` 282,946,44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` նշված գումարը ձևակերպելով որպես «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերությանը մեկ տարի ժամկետով և տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով տրամադրված բյուջետային վարկ, իսկ 52,299,41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը փոխանցված պարտքի մարմանը.
(1-ին կետի ա ենթակետը խմբ. 26.10.99 թիվ 664 որոշում)
i
բ) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից տրամադրված մարդասիրական օգնության հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի N 181 որոշմամբ նախատեսված կապիտալ ծախսերի ֆինանսավորումն իրականացնելու նպատակով 7,6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվին.
գ) փոխանցումներն իրականացնել 1996 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագրի և 1997 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից
գ) փոխանցումներն իրականացնել 1996 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագրի և 1997 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման վերաբերյալ համաձայնագրի գծով սպասարկման ժամանակացույցերին համապատասխան` առաջին եռամսյակում վճարման ենթակա գումարը հավասարաչափ բաշխելով հաջորդ եռամսյակներում.
դ) համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով տրամադրվող մարդասիրական օգնությունից 1 մլն ԱՄՆ-ի դոլարն արտացոլել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության եկամտային մասում` որպես դրամաշնորհ, ծախսային մասում` որպես Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի տոկոսավճար 138,458.2 ԱՄՆ-ի դոլար, և դեֆիցիտի ֆինանսավորման մասում` որպես հիմնական գումարի մարում 861,541.8 ԱՄՆ-ի դոլար.
ե) ընդունելով համաձայնագրով 1998 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ 1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով սպասարկման գումարների հաշվանցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում նույն գումարի չափով աղետի գոտում նախատեսել շինարարական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանձին հոդվածով հատկացումների սկզբունքով.
զ) համաձայնագրով 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով տրամադրվող մարդասիրական օգնությունից 7,6 մլն ԱՄՆ-ի դոլարն արտացոլել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության եկամտային մասում` որպես դրամաշնորհ, ծախսային մասում` որպես Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկերի տոկոսավճար` 4,2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով, դեֆիցիտի ֆինանսավորման մասում` որպես Ռուսաստանի Դաշնության տրամադրած վարկերի հիմնական գումարի մարում` 3,4 մլն ԱՄՆ-ի դոլար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 27-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 27-ի N 353 որոշման
Ռուսաստանի Դաշնության կողմից ապասառեցված
գումարի բացվածքը
_________________________________________________________________________
NN Անվանումը Գումարը Գումարը
ը/կ (ԱՄՆ-ի դոլար) (տարադրամային
ռուբլի)
_________________________________________________________________________
1. Սպիտակ քաղաքի երկրաշարժից
տուժածների օգնության ֆոնդ 1,169,367.65 1,954,364
2. Սպիտակ քաղաքի երկրաշարժից
տուժածների օգնության ֆոնդ
(սոցերկրների տարադրամով) 1,203.24 2,010.98
3. Սպիտակ քաղաքի երկրաշարժից
տուժածների օգնության ֆոնդ 7,078,141.04 11,829,696
______________________________________________________________________
ընդամենը 8,248,711.93 13,786,071.52
4. «Վանաձորի քիմմանրաթելերի
գործարան» ՓԲԸ 52,299.41 87,408
5. «Գուգարք» ՓԲԸ 282,946.44 472,888
______________________________________________________________________
ընդամենը 335,245.85 560,296
______________________________________________________________________
ընդամենը 8,583,957.78 14,346,368