( ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)
i
040.0341.220599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 1999 թվականի թիվ 341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 476 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկը «4011 (բացի 4011 30 100), 4013 Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար» տողից հետո լրացնել հետևյալ տողով.
«4012 Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված».
i
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգի հավելվածը «4011 (բացի 4011 30 100), Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար» տողից հետո լրացնել հետևյալ տողով.
«4012 Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված»: