050.0017.140213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2013 թվականի թիվ 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» համապատասխանեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում, ինչպես նաև բանկային ոլորտը կարգավորող նորմատիվային դաշտում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետը, 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 60-րդ հոդվածի «է» կետը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագրից, Որոշման 1-ին կետից և Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգից» (այսուհետ` Կարգ) «և հրապարակման» բառերը (մեծատառով և փոքրատառով) հանել:
2. Կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
i
1) Կարգի Հավելված 1-ի «Ա2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «(միայն վարկերի մասով)» բառերը փոխարինել «: Վարկային ներդրումները չեն ներառում թղթակցային հաշիվները և հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:» բառերով,
2) Կարգի Հավելված 1-ի «Ա5» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային արժեքով:»,
3) Կարգի Հավելված 1-ի «Ա6» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:»,
4) Կարգի Հավելված 1-ի «Լ - Իրացվելիություն» բաժնում «յուրաքանչյուր խախտման համար» բառերը հանել,
5) Կարգի Հավելված 1-ի «Լ2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «9 հաշվետվության` 20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության խոշոր պարտավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:» բառերը փոխարինել «15 հաշվետվության` 20% կշռով:» բառերով,
6) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի նախաբանում «3» թիվը փոխարինել «4» թվով,
7) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|Հարա- |Հարաբերակ- |Հարաբերակցության|Հարաբերակցության բնութագիրը |
|բերակ-|ցության |միջակայքը և դրա| |
|ցութ- |սահմանումը |համապատասխան | |
|յուն | |գնահատականը | |
|______|______________|________________|__________________________________|
|Ս1 |I |U1<= 4%="5" |որպես="" u1="" վերցվում="" է="" չորս="">=>
| |արտարժութային |4%<><= 6%="4" |միջին="" օրական="" դիրքի="" մեծությունը:="">=>
| |խմբի համախառն |6%<><= 8%="3" |ցուցանիշի="" հաշվարկում="" ներառվում="" են="">=>
| |դիրք/ |8%<><= 10%="2" |ամսվա="" վերջին="" օրն="" ընդգրկող="" շաբաթվա="">=>
| |Ընդհանուր |U1> 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| |կապիտալ | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
| | | |U1 հարաբերակցությունը U տարրի |
| | | |հաշվարկին չի մասնակցում, եթե U3 |
| | | |հարաբերակցությունը գնահատվել է 1: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս2 |II |U2 <= 3%="5" |որպես="" u2="" վերցվում="" է="" չորս="">=>
| |արտարժութային |3% <><= 5%="4|միջին" օրական="" դիրքի="" մեծությունը:="">=>
| |խմբի համախառն |5% <><= 7%="3|Ցուցանիշի" հաշվարկում="" ներառվում="" են="">=>
| |դիրք/ |7% <><= 10%="2|ամսվա" վերջին="" օրը="" ընդգրկող="" շաբաթվա="">=>
| |Ընդհանուր |U2 > 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| |կապիտալ | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
| | | |U2 հարաբերակցությունը U տարրի |
| | | |հաշվարկին չի մասնակցում, եթե U3 |
| | | |հարաբերակցությունը գնահատվել է 1: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս3 |Համախառն |U3 <= 5%="5" |որպես="" u3="" վերցվում="" է="" չորս="">=>
| |արտարժութային |5% <><= 6%="4|միջին" օրական="" դիրքի="" մեծությունը:="">=>
| |դիրք/ |7% <><= 8%="3|Ցուցանիշի" հաշվարկում="" ներառվում="" են="">=>
| |Ընդհանուր |8% <><=10% =="" 2|ամսվա="" վերջին="" օրն="" ընդգրկող="" շաբաթվա="">=10%>
| |կապիտալ |U3 > 10% = 1 |և նրան նախորդող 3 շաբաթների |
| | | |օրական դիրքերի մեծությունները: |
| | | |Հարաբերակցության հաշվարկը |
| | | |կատարվում է համաձայն Կանոնակարգ |
| | | |3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ |
| | | |1-ի: |
|______|______________|________________|__________________________________|
|Ս4 |Տոկոսադրույքի |U4 <= 20%="5" |համարիչում="" վերցվում="" է="" մինչև="" 90="">=>
| |փոփոխման |40% <><20% =="" 4|մարման="" ժամկետով="" տոկոսաբեր="">20%>
| |նկատմամբ |60% <><40% =="" 3|ակտիվների="" և="" ծախսատար="">40%>
| |զգայուն` |80% <><60% =="" 2|պարտավորությունների="" տարբերության="">60%>
| |ակտիվների և |U4 > 80% =1 |բացարձակ մեծությունը, որը |
| |պարտավորու- | |հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9|
| |թյունների | |հաշվետվության հիման վրա: |
| |տարբերություն/| |Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3 |
| |Ընդհանուր | |հաշվետվությունից վերցվում է |
| |կապիտալ | |նորմատիվային ընդհանուր կապիտալի |
| | | |միջին օրական մեծությունը: |
._________________________________________________________________________.
i
8) Կարգի Հավելված 2-ի «Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ» բաժնի աղյուսակի 2-րդ սյան 5-րդ կետից հանել «վերահսկողների կողմից» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: