Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵ ...

 

 

040.0087.110213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2013 թվականի N 87-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 594-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքային սեփականությունը հանդիսացող` Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար մակերեսով հողատարածքի (այսուհետ` հողամաս) Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

2. «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող` 3000000 դրամ սկզբնական արժեքով մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագիրն իրականացնելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին գրանցել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ 2012 թվականի հունիսի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 66/0012 պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր).

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման պահից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են, ինչպես նաև սույն որոշմամբ նվիրաբերված հողամասի կադաստրային արժեքը վճարվելու է «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագրի 2-րդ կետի վերջին պարբերությունում «հունիսից» բառը փոխարինել «նոյեմբերից» բառով:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 31-ի

N 87-Ա որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, և «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս _________________________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` նշված կողմերը միասին` կողմեր կամ առանձին` կողմ), հիմք ընդունելով կողմերի միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրի (այսուհետ` հուշագիր) 7-րդ կետը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Հուշագրի 1-ին կետում «մշակման» բառը փոխարինել «թեստավորման» բառով:

2. Հուշագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախարարությունը կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությանը կնվիրաբերի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:»:

3. Սույն համաձայնագիրը կողմերի միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրի անբաժանելի մասն է:

4. Սույն համաձայնագիրը բաղկացած է 1 էջից, կազմված է հայերենով և կնքվում է 2 հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին` մեկական օրինակ:

5. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից:

 

Կողմերի ստորագրությունները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Տիգրան Դավթյան _______________________________

 

«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2013
N 87-Ա
Որոշում