112.0016.101212
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212435
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
19 նոյեմբերի 2012 թվականի թիվ 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» թիվ 7-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
i
1) հրամանի և հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագիրը «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «(ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով,
i
2) հրամանի 1-ին կետը «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո լրացնել «(այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների)» բառերով,
3) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.____________________________________________________________________.
|9 |Երևանի քաղաքապետարան, Երևանի |001 LՍ 01 - 999 LՍ 01|
| |ենթակայության կազմակերպություններ և | |
| |հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի | |
| |ենթակայության կազմակերպություններ | |
.____________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: