010.0241.281212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածում`
i
1) «ե» կետը «կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» բառերով.
2) նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածից հանել առաջին նախադասությունը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է 2013 թվականի հունվարի 1-ից:
28 դեկտեմբերի 2012 թվականի
ՀՕ-241-Ն