ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2012 թվականի N 464-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ» N 345-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1) հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետում «վարձակալին» բառը փոխարինել «օգտագործողին» բառով,
2) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) Ծրագրի 39.1-ին կետով նախատեսված դեպքում:»,
i
3) հավելվածի 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) Ծրագրի 39.1-ին կետով նախատեսված դեպքում:»,
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին կետով.
i
«39.1. 2012 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում նաև Երևան համայնքի անվամբ գրանցման ենթակա կամ գրանցված այն շենքը (շինությունը), որի կառուցման կամ ստեղծման համար հատկացված անհրաժեշտ հողամասը տրամադրվել է կառուցապատման իրավունքով և այն օրենքով սահմանված կարգով դուրս է եկել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվող հողամասերի ցանկից:
Տվյալ դեպքում շենքը (շինությունը) ու համապատասխան հողամասը կարող է ուղղակի ձևով օտարվել կամ տրամադրվել վարձակալության տվյալ հողամասի կառուցապատման իրավունք ունեցողին (կառուցապատողին), ընդ որում` ուղղակի վաճառքի դեպքում գույքի (շենք (շինություն) և հողամաս) օտարման գինը որոշվում է.
1) շենք (շինության) մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 4-րդ կետով և հավելվածի 35-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված գնի չափով, իսկ ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների մասով` Որոշման 4-րդ և հավելվածի 35-րդ կետի «դ» ենթակետով սահմանված գնի եռապատիկի չափով,
2) հողամասի մասով` կադաստրային արժեքի եռապատիկի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: