Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130- ...

 

 

040.1446.211112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1446-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման կամ կատարված միացումների փոփոխության համար տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումի օրինակելի ձևը` համաձայն N 5 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածում`

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

i

«22.1. Ջրամատակարարին անհատույց օգտագործման հանձնված ջրագծերը շահագործվում և սպասարկվում են ջրամատակարարի կողմից:»,

բ. 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.

i

«ժթ) ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները, իսկ տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում դադարեցնել ջրամատակարարումը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:».

3) որոշման N 4 հավելվածի`

i

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ», «դ» և «ե» ենթակետերով.

«գ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (կազմակերպությունների դեպքում` տնօրենի, լիազորված անձանց դեպքում` լիազորված անձի),

դ) պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը և ՀՎՀՀ-ի պատճենները (միայն կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի դեպքում),

ե) տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը»,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

i

«4.1. Դիմողի հայեցողությամբ դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` կցելով փաստաթղթերի տեսաներածված օրինակները:».

i

4) որոշման N 1 հավելվածի NN 4, 4.1, 5 և 6 ձևերից, NN 2 և 3 հավելվածներից հանել «Կ. Տ.» տառերը.

5) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում`

ա. ջրամատակարար կազմակերպություններն ապահովում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման մասին դիմումն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու հնարավորություն,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն և ջրամատակարար կազմակերպություններն իրենց վեբ-կայքերում տեղադրում են ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերին միացումներ կատարելու գործընթացների նկարագրությունը, ժամկետները, տեխնիկական պայմաններ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 15-ի

N 1446-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի հունվարի 22-ի

N 130-Ն որոշման

 

____________________________________ -ի

(ջրամատակարար կազմակերպության անվանումը)

 

տնօրեն ____________________________-ին

 

ԴԻՄՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել տեխնիկական պայմաններ

 

[] Ֆիզիկական անձ

_____________________________________________________________________

                 (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________________

                           (բնակության վայրը)

 

[] Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

_____________________________________________________________________

                 (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________________

(իրավաբանական անձի (կազմակերպության) կամ անհատ ձեռնարկատիրոջ

անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

 

[] ջրամատակարարման համակարգին (ջրագիծ) միացման համար

[] ջրամատակարարման համակարգին (ջրագիծ) միացման փոփոխության համար

[] ջրահեռացման համակարգին (կոյուղագիծ) միացման համար

[] ջրահեռացման համակարգին (կոյուղագիծ) միացման փոփոխության համար

 

Միացման հասցեն ___________________________________________________

 

Միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը _____________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

          

Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար`

 

պահանջվող ջրաքանակը _________________________________________________

 

պահանջվող ճնշումը __________________________________________________

 

կեղտաջրերի հաշվարկային քանակը _______________________________________

 

կեղտաջրերի բաղադրությունը (արտադրական կեղտաջրերի համար)_______________

 

Սույն դիմումին կցվում են`

 

Ֆիզիկական անձանց համար`

 

[] անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում` լիազորված անձի)

[] տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող

փաստաթղթի պատճենը

 

[] օբյեկտի սխեմատիկ հատակագիծը

 

Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ համար`

 

[] տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում` լիազորված անձի)

 

[] տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող

փաստաթղթի պատճենը

 

[] օբյեկտի սխեմատիկ հատակագիծը

 

[] պետռեգիստրի վկայականի պատճենը

 

[] հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը:

 

ԴԻՄՈՂ _______________________ _____________________________

              (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

                          

_____ ________________ 20___ թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2012
N 1446-Ն
Որոշում