Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 192 ...

 

 

040.1386.081112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել 1.1-ին և 1.2-րդ կետերը.

i

2) 1.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.3-րդ կետով.

«1.3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի «Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար լրացման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող, մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու, եթե նրանց կողմից ընտրվում է «Կանաչ ուղի» ընթացակարգը, և իրականացվում է բանավոր հայտարարագրում:

«Կարմիր ուղի» ընթացակարգի ընտրության դեպքում հայտարարագրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված` ուղևորային մաքսային հայտարարագրի լրացմամբ, սույն որոշմամբ հաստատված կարգով:».

3) 1-ին կետով հաստատված կարգի`

i

ա. 4.2-րդ կետում «Հայտարարագրման ոչ ենթակա ապրանքներ» բառերը փոխարինել «Հայտարարագրման ենթակա և արտահանման (ներմուծման) համար արգելված ապրանքներ չկան (բանավոր հայտարարագրում)» բառերով, իսկ «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» բառերից հետո լրացնել «(գրավոր հայտարարագրում)» բառերով,

i

բ. 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «հայտարարագրման» բառերը փոխարինել «գրավոր հայտարարագրման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2012
N 1386-Ն
Որոշում