(ուժը կորցրել է 10.08.17 թիվ 981-Ն որոշում)
i
040.1288.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1288-Ն
i
ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000) «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000) «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի յոթերորդ պարբերության և 48-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի տասներորդ պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
i
1) 15-օրյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը, ինչպես նաև տեղեկություններ թափոնների, մնացորդների և կորուստների վերաբերյալ, որը համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը` հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետություն վերամշակման նպատակով ներմուծված ալմաստների գծով վիճակագրությունը.
2) 15-օրյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը, ինչպես նաև տեղեկություններ թափոնների, մնացորդների և կորուստների վերաբերյալ, որը համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը.
3) 15-օրյա ժամկետում ստեղծել փորձագետների խումբ` ադամանդների հումքը Հայաստանի Հանրապետություն, վերամշակման նպատակով, ժամանակավոր ներմուծման ընթացակարգերն ուսումնասիրելու և այն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման գործընթացների հետ առաջացած հարցերի լուծման նպատակով:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման վերջին պարբերությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1288-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000) «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս մաքսային ձևակերպումների իրականացման պարզեցված ընթացակարգը:
2. Հայտարարատուն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծման թույլտվություն ստանալու համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) հումքի, նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները.
3) լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը` եթե վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքը չի բավարարում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հաստատված վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսին.
4) Քիմբերլի գործընթացի հավաստագրի պատճենը:
3. Եթե կատարված տեսակավորման, գծանշման և զննման արդյունքում պարզվում է, որ վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը չի բավարարում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին` համաձայն հաստատված վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքին, ապա հայտարարատուն լիազոր մարմին է ներկայացնում դիմում 1-ին կետում նշված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի եզրակացություն ստանալու համար:
4. Ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի եզրակացությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշմամբ սահմանված ընթացակարգին համաձայն:
5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N 239 որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան պահանջվում է կատարել ներկայացված նորմայի փորձաքննություն, ապա այն իրականացվում է հայտարարատուի միջոցների հաշվին:
6. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելիս` եթե առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված եզրակացությունը, մաքսային մարմիններն ապրանքները բաց են թողնում լիազոր մարմնի կողմից տրված նոր եզրակացության հիման վրա:
7. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները թույլատրում են ապրանքների ներմուծումը:
8. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմինները դրա մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
10. Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված չի 2-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1288-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000) «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) ժամանակավոր արտահանման գործընթացը` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանելիս մաքսային ձևակերպումների իրականացման պարզեցված կարգը:
2. Հայտարարատուն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանման թույլտվություն ստանալու համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) պայմանագրի պատճենը.
3) լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը` եթե վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքը չի բավարարում սույն որոշման 2-րդ կետի 2-ին ենթակետի համաձայն հաստատված վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսին.
4) Քիմբերլի գործընթացի հավաստագիր:
3. Եթե կատարված տեսակավորման, գծանշման և զննման արդյունքում պարզվում է, որ վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի տոկոսը չի բավարարում սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետին` համաձայն հաստատված վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքին, ապա հայտարարատուն լիազոր մարմին է ներկայացնում դիմում 1-ին կետում նշված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի եզրակացություն ստանալու համար:
4. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշմամբ սահմանված ընթացակարգին համաձայն:
5. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները «վերաներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրելիս, եթե առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված եզրակացությունը, մաքսային մարմիններն ապրանքները բաց են թողնում լիազոր մարմնի կողմից տրված նոր եզրակացության հիման վրա:
6. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները թույլատրում են ապրանքների ներմուծումը:
7. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմինները դրա մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
8. Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
9. Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված չի 2-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով: