Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0168.040712

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        07            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2012 թվականի թիվ 168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել բանկերում առանձին արտարժույթների կամ արտարժույթների խմբի գծով առաջացող իրացվելիության ռիսկերը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերը և 36-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգ 2-ի 8-րդ կետի «Կենտրոնական բանկում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ` Կենտրոնական բանկ)» բառերով:

2) Կանոնակարգ 2-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15 տոկոս:»:

i

3) Կանոնակարգ 2-ը լրացնել 18.1-րդ և 18.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«18.1. Բանկի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն211 նորմատիվ) սահմանվում է 4 տոկոս:

18.2. Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորությունները ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Ն212 նորմատիվ, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցություն: Ն212 նորմատիվի նվազագույն մեծությունը սահմանվում է 4 տոկոս:»:

4) Կանոնակարգ 2-ի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 60 տոկոս:»:

i

5) Կանոնակարգ 2-ը լրացնել 19.1-րդ և 19.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«19.1. Բանկի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն2.21 նորմատիվ) սահմանվում է 10 տոկոս:

19.2. Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորությունները ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Ն2.22 նորմատիվ, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցություն: Ն2.22 նորմատիվի նվազագույն մեծությունը սահմանվում է 10 տոկոս:»:

i

6) Կանոնակարգ 2-ի 25-րդ կետում «Ն2.1, Ն2.2,» բառերը փոխարինել «Ն2.1, Ն2.11, Ն2.12, Ն2.2, Ն2.21, Ն2.22,» բառերով:

i

7) Կանոնակարգ 2-ի 33-րդ կետում «Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների» բառերը փոխարինել «Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների» բառերով:

i

8) Կանոնակարգ 2-ը լրացնել 33.1-րդ և 33.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«33.1. Ն211 նորմատիվը հաշվարկվում է Ն21 նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթներով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10-րդ կետով սահմանված նվազեցումները:

33.2. Ն212 նորմատիվը հաշվարկվում է Ն21 նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն կանոնակարգի 18.2-րդ կետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10-րդ կետով սահմանված նվազեցումները:»:

9) Կանոնակարգ 2-ի 34.8-րդ կետում`

i

ա. առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասություններով` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, Ն211 և Ն221 նորմատիվների հաշվարկում ընդգրկվում են միայն այն թղթակցային հաշիվները, որոնք արտահայտված են առաջին խմբի արտարժույթով` նվազեցրած առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կետում նշված պարտավորությունների չափով: Իսկ Ն212 և Ն222 նորմատիվների հաշվարկում ընդգրկվում են.

1) այն թղթակցային հաշիվները, որոնք արտահայտված են ԱՄՆ դոլարով և եվրոյով` նվազեցրած ԱՄՆ դոլարով և եվրոյով արտահայտված` սույն կետում նշված պարտավորությունների չափով, և

2) այն թղթակցային հաշիվները, որոնք արտահայտված են երկրորդ խմբի տվյալ արժույթով` նվազեցրած նույն արտարժույթով արտահայտված` սույն կետում նշված պարտավորությունների չափով:».

բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

10) Կանոնակարգ 2-ը լրացնել 34.10-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«34.10. Ն21 նորմատիվի հաշվարկման նպատակով բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի բոլոր արժույթներով արտահայտված հաշիվների հանրագումարը: Ն21, Ն211 և Ն212 նորմատիվների հաշվարկման նպատակով ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է.

1) Այն ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով (ապահովված մասով), որոնք ապահովված են հետևյալ միջոցներով.

ա. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներով, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից,

բ. Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով և Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,

գ. տվյալ բանկում պահվող բանկային ոսկով,

դ. տվյալ բանկի բանկային և (կամ) ավանդային հաշիվներում հաշվառվող Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով,

ե. տվյալ բանկի բանկային և (կամ) ավանդային հաշիվներում հաշվառվող երկրորդ խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում: Ընդ որում, Ն212 նորմատիվի հաշվարկման նպատակով ընդհանուր ակտիվներից նվազեցման են ենթակա երկրորդ խմբի մեջ մտնող արժույթով արտահայտված միայն այն ակտիվները, որոնք ապահովված են տվյալ բանկի բանկային և (կամ) ավանդային հաշիվներում հաշվառվող ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ տվյալ երկրորդ խմբի արտարժույթով:

2) Համապատասխան արժույթով արտահայտված այն վարկերի գումարի հաշվեկշռային արժեքի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:

3) Սույն կանոնակարգի 34.8-րդ կետի համաձայն, համապատասխան նորմատիվի հաշվարկման նպատակով թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:

4) Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում չընդգրկվող` Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվներում հաշվառվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով ներգրավված միջոցների չափով, ռեպո համաձայնագրերով վաճառված, ինչպես նաև գրավադրված` սույն կանոնակարգի 34.4-րդ, 34.5-րդ, 34.6-րդ, 34.7-րդ և 34.9-րդ կետերով սահմանված արժեթղթերի գումարի չափով (համապատասխան արժույթով):»:

i

11) Կանոնակարգ 2-ի 35-րդ կետում «Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների» բառերը փոխարինել «Բանկի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների» բառերով:

i

12) Կանոնակարգ 2-ը լրացնել 35.1-րդ և 35.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«35.1. Ն221 նորմատիվը հաշվարկվում է Ն22 նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` առաջին խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 34.8-րդ կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

35.2. Ն222 նորմատիվը հաշվարկվում է Ն22 նորմատիվի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն կանոնակարգի 18.2-րդ կետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 34.8-րդ կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):»:

i

13) Կանոնակարգ 2-ի 36-րդ կետի առաջին նախադասության մեջ «հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները» բառերը փոխարինել «հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող համապատասխան արժույթով ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները» բառերով:

14) Կանոնակարգ 2-ի 36-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «Ընդ որում, ցպահանջ պարտավորություններից» բառերը փոխարինել «Ընդ որում, համապատասխան արժույթով ցպահանջ պարտավորություններից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 2-14-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.06.2012
N 168-Ն
Որոշում