Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1112- ...

 

 

040.0832.120712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2012 թվականի N 832-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) ամբողջ տեքստում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.

2) 5-րդ կետում`

i

ա. «օրենքին համապատասխան ստուգումների կատարման» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան իրականացվող ստուգումների» բառերով,

բ. «մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը» բառերով, իսկ «նախարարի ներկայացմամբ» բառերից հետո լրացնել «, որը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքերում» բառերով.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

i

«5.1. Ծրագիրը կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշման համաձայն:».

i

4) 11-րդ կետի «գ» և «ե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) ապահովում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 1905-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության նպատակով նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության տեղադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2012
N 832-Ն
Որոշում