112.0006.120412
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 04 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
2 ապրիլի 2012 թվականի թիվ 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» թիվ 7-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
i
1) հրամանի և հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագիրը «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «,ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով,
2) հրամանի 1-ին կետը «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո լրացնել «, պետական ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով,
3) հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով`
i
«3.1. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին հատկացվում են պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի (որի ենթակայությանը հանձնված է պետական ոչ առևտրային կազմակերպությունը) տրանսպորտային միջոցների համար սահմանված նիշերով համարանիշեր: Եթե տվյալ պետական մարմնի տրանսպորտային միջոցների համար սահմանված համարանիշերի քանակը չի բավարարում կամ այդ պետական մարմինն ընդգրկված չէ սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում, ապա նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվում են սույն հրամանի 3-րդ կետով նախատեսված համարանիշեր»,
4) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
.____________________________________________________________________.
|14 |Հայաստանի Հանրապետության արտակարգ |001 VV 01 - 999 VV 01|
| |իրավիճակների նախարարություն | |
.____________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: