118.0265.280312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 մարտի 2012 թվականի թիվ 265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 80-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
i
1. Հրամանի օրինակելի ձև Հ-4-ի «1163100» տողից հետո լրացնել հետևյալ տողերը.
.__________________________________________________________________________
| |6.4 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ | | | | | |
| |ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ | | | | | |
| |ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ | | | | | |
| |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ| | | | | |
|1164000|ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | X | | | | |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164100|Բժշկական ապահովագրություն |475100| | | | |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
| |Բժշկական ապահովագրության համար | | | | | |
| |պահեստավորված առողջության |475100| | | | |
| |ապահովագրության կտրոններ | *| | | | |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164200|Հիպոթեքային վարկի ամսական վճարի | | | | | |
| |մարում |475200| | | | |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164300|ՈՒսուցման վճարների փոխհատուցում |475300| | | | |
|_______|__________________________________|______|_____|_____|_____|_____|
|1164400|Հանգստի ծախսերի փոխհատուցում |475400| | | | |
.__________________________________________________________________________
.________ ____________________________________________.
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|1164000| | | |
|_______| |_____________________|_____________________|
|1164100| | | |
|_______| |_____________________|_____________________|
| | | | |
| | | | |
| | | | |
|_______| |_____________________|_____________________|
|1164200| | | |
| | | | |
|_______| |_____________________|_____________________|
|1164300| | | |
|_______| |_____________________|_____________________|
|1164400| | | |
.________ ____________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: