Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 2 ...

 

 

509.0001.240112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50912038

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2012 թ. թիվ 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 198-Ն որոշման 2.1-ին կետի պահանջներով

 

Որոշում եմ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2010 թվականի մարտի 31-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգի» 44-րդ կետի «Հանձնարարականում կատարման ժամկետների բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օր» բառերը փոխարինել «Հանձնարարականում կատարման ժամկետների բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 7 աշխատանքային օր, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում` առավելագույնը ևս 3 աշխատանքային օր» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին` սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և գրանցման:

 

 

pin
Վայոց ձորի մարզպետ
09.01.2012
N 1-Ն
Որոշում