600.0539.291111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2011 թվականի N 539-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 41-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայում» (այսուհետ` Մեթոդիկա), կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Մեթոդիկայի 1.1 կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մատակարարի կողմից սպառողին փոխհատուցում չի տրվում և սույն մեթոդիկայի 2.1 կետի համաձայն հաշվարկվող C գումարն ընդունվում է հավասար զրոյի, եթե մատակարարը նախորդ ամսվա ընթացքում դիմել է սպառողին` ենթասպառողի էլեկտրամատակարարման դադարեցման համար:».
i
2) Մեթոդիկայի 2.2 կետում «4800» թիվը փոխարինել «6547», «260» թիվը փոխարինել «355», «0,482» թիվը փոխարինել «0,657», «0,863» թիվը փոխարինել «1,177», «0,97» թիվը փոխարինել «1,323», «0,465» թիվը փոխարինել «0,634» և «0,825» թիվը փոխարինել «1,125» թվերով.
3) Մեթոդիկայի 2.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2.3 Սպառողի կողմից այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն մեթոդիկայի 2.2 կետով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.
N 1 աղյուսակ
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)
._______________________________________________________.
|Սպառողի |Սպառողի ենթակայանի |Սպառողի էլեկտրահաղորդման|
|սպառման |շահագործման |գծերի շահագործման |
|համակարգի|փոխհատուցվող ծախսերի|փոխհատուցվող |
|լարումը |սահմանային |ծախսերի սահմանային |
| |մեծություն |մեծություն |
|_________|____________________|________________________|
|6(10) կՎ | 73 656 | 13 640 |
|_________|____________________|________________________|
| 35 կՎ | 294 624 | 23 188 |
|_________|____________________|________________________|
| 110 կՎ | 589 248 | 24 552 |
._______________________________________________________.».
i
4) Մեթոդիկայի 2.4 կետում «որոնք ընդունվում են հավասար 2-ի` անկախ սպառողի սնման լարման մակարդակից» բառերը փոխարինել «որոնք ընդունվում են հավասար 1-ի, երբ ենթասպառողը սնվում է 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, երբ ենթասպառողը սնվում է 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել Մեթոդիկայի 2.5 կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից: