ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 19 Երևան ՀՕ-274-Ն
|
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2010 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
i
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից:»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:
Հաշվի առնելով վերոգրյալը`
1) Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում.
2) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքները վերաբերում են նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններին և մասնավորեցման օբյեկտներին:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 585,7 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 433,3 մլն դրամը:
i
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2010 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 152,4 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
2.1.1. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն: Ընկերություններից 3-ի բաժնետոմսերը վաճառվել են նախապես հայտնի գնորդներին, մեկինը` աշխատավորական կոլեկտիվին:
ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ և «Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով ներդրումային և պայմանագրային այլ պարտավորություններ չեն սահմանվել:
i
«Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 237-Ն որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի խորհրդանշական գին է սահմանվել 100 դրամը, պայմանով, որ գնորդը պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից կգնի Համաշխարհային բանկի ծրագրով ընկերության նկատմամբ պետության ունեցած վարկային պահանջը` 2217000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ զեղչված գնով, պարտավորվելով գնի վճարումը կատարել 30 տոկոսի չափով` միանվագ, իսկ 70 տոկոսի և մնացորդի նկատմամբ` տարեկան 2% տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի չափով` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո` հինգ տարվա ընթացքում` հավասարաչափ տարեկան վճարումներով:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների և դրանց գնորդների ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին
N |
Ընկերու- թյան (պե- տական գույ- քի) անվա- նումը, ծածկա- գիրը` ըստ Ծրագրի |
Հասցեն |
ՀՀ նախա- րարու- թյու- նը, պե- տա- կան կա- ռա- վար- ման մար- մինը |
ՀՀ կառավա- րության որոշման համարը, ամսաթիվը |
Պետա- կան գույքի գնա- հատ- ված արժեքը (հազ. դրամ) |
Վա- ճառ- քի գինը (հազ. դրամ) |
Ընկերու- թյան պարտա- վորու- թյուն- ները (հազ. դրամ) |
Ներդրու- մային և այլ պարտավորու- թյունները` ըստ մասնավորեց- ման պայմա- նագրի |
Մասնավո- րեցման պայմա- նագրի կնքման ամսաթիվը |
Գնոր- դը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
i
1. |
«Մարտու- նու ստոմա- տոլոգիա- կան պոլիկլի- նիկա» ՊՓԲԸ (90056) |
քաղ. Մար- տունի, Գե- տափ- նյա 1 (Սայաթ-Նովայի 36) |
ՀՀ կառա- վա- րությանն առընթեր պետա- կան գույ- քի կառա- վար- ման վար- չություն |
N 1253-Ն 06.11.2009թ. |
358 |
358 |
1048 |
- |
16.03.2010թ. |
Աշխա- տա- վորա- կան կո- լեկ- տիվ |
i
2. |
«Ավտոճա- նապար- հային մեքենա- ներ» ՊՓԲԸ (90054) |
Արմա- վիրի մարզ, Զվարթ- նոց, գ. Նորա- կերտ |
ՀՀ կառա- վարու- թյանն առընթեր պետա- կան գույ- քի կառա- վար- ման վար- չություն |
N 237-Ն 14.01.2010թ. |
792654.5 |
100 դրամ |
894898.5 |
- |
03.05.2010թ. |
Նախա- պես հայտնի գնորդ «ԴԱՐ- ԴԱՆ» ՍՊԸ |
i
3. |
«Երևանի բեռնման և բեռնա- թափ- ման ուղեմաս» ՓԲԸ (60362) |
քաղ. Երևան, Արա- րատ- յան 95 |
ՀՀ կառավա- րությանն առընթեր պետա- կան գույ- քի կառա- վար- ման վար- չություն |
N 923-Ն 22.07.2010թ. |
961870 |
480935 |
3208 |
Երեք տարի- ների ընթացքում` 150 մլն դրամի չա- փով ներդրումներ` յուրաքանչյուր տա- րի համամաս- նորեն` 50 մլն դրամի չա- փով |
26.08.2010թ. |
Նախա- պես հայտնի գնորդ «Ապա- վեն» ՍՊԸ |
i
4. |
«Ռադիո» ՓԲԸ (90020) |
Գեղար- քունի- քի մարզ, գ. Նորա- տուս |
ՀՀ կառա- վա- րությանն առընթեր պետա- կան գույ- քի կառա- վար- ման վար- չություն |
N 1571-Ն 02.12.2010թ. |
1175212 |
587606 |
26012 |
I տա- րում` 40 մլն դրամ ներ- դրում և 1800 մարդ/ամիս աշխատա- տեղ` 100 հազ. դրամ ամսական աշխա- տա- վարձով, II տա- րում` 60 մլն դրամ ներ- դրում և 1800 մարդ/ ամիս աշխատատեղ` 100 հազ. դրամ ամսական աշխա- տա- վարձով: Միջազգային և օտարերկրյա կազմա- կերպու- թյունների պատվե- րով ռադիոծրագրե- րի հեռարձակումը նախապես համա- ձանեցնել ՀՀ կառավա- րության լիազոր մարմնի հետ և 10 տարվա ընթաց- քում պահպանել ընկերության գործունեու- թյան պրոֆիլը: |
28.12.2010թ. |
Նախա- պես հայտնի գնորդ «Եվրո Պրեսս Գրուպ» ընկերու- թյուն |
2.1.2. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Վարչության կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով Վարչության վերահսկողության ներքո է գտնվել 18 գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 164300 հազար Հայաստանի Հանրապետության դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է 2010 թվականի ընթացքում ստեղծել 1133 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով պայմանագրային պարտավորությունները կատարել է 15 գնորդ, որոնց կատարած ներդրումները կազմել են 257 254,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` նշված գնորդների կողմից ստեղծվել է 1154 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չի կատարել մեկ գնորդ, որի չկատարած ներդրումները կազմել են 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով` չի ստեղծվել 36 աշխատատեղ:
Երկու գնորդ 2010 թվականի համար ստանձնած պայմանագրային պարտավորությունների (10 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու և 100 աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ) կատարման ժամկետները երկարաձգել է պայմանագրերում փոփոխություններ կատարելու միջոցով:
Գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմնական պատճառներից են եղել տնտեսական ճգնաժամը և գնորդների ներկայացրած գործարար ծրագրերի ոչ իրատեսական լինելը:
Նախորդ տարիներին և հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների` հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների ստանձնած` հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
Հ/Հ |
Ընկերության (մասնավորեցման օբյեկտի) անվանումը, հասցեն, պայմանագրի համարը և ամսաթիվը |
Մասնա- վորեցման ձևը, գինը (հազ. դրամ) |
Պայմանագրային պարտավորությունները |
Պարտավո- րությունների կատարման ժամկետը |
Պարտավորության կատարումը` ըստ հաշվետվության |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
«Ատոմսեյսմանախագիծ» ՓԲԸ ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված ԱՇՕ ք. Երևան, Պարույր Սևակի 9: «ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ ք. Երևան, Մամիկոնյանց 40: 173-Մ 07.04.2003թ. (Համաձայնագիր` 18.02.2008թ.) |
մրցույթ 27 800,0 |
Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս, քան 3,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, շինարարության ընթացքում ստեղծել 100 աշխատատեղ: |
31.12.2010 31.12.2010 31.12.2011 |
Կատարվել է պայմանագրի փոփոխություն: |
2 |
Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 6 հասցեում գտնվող Նոյեմբերյանի կինոցանցի գույք, այդ թվում` 439,9 քմ մակերեսով տարածք Կաքավիկ Ղուշչյան Տավուշի մարզ, գ. Պռոշյան: 847-Ու 03.08.2007թ. |
ուղղակի վաճառք 2 622,0 |
Կատարել 20,0 մլն դրամի ներդրում: |
06.09.2010 |
Կատարվել է 22,0 մլն դրամի ներդրում: |
3 |
«Սևան» հանքային ջրերի գործարան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր («Սևան» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ) ք. Գավառ, Սայաթ-Նովայի 73: Ռաֆիկ Ղազազյան ք. Գավառ, Պետրովի փող., տ. 5: 254-Մ 17.11.2005թ. (Պայմանագրի փոփոխություն 15.12.2008թ.) |
մրցույթ 6 100,0 |
Ապահովել աշխատատեղով 360 մարդ/ամիս` 35 000 դրամ միջին ամսական աշխատավարձով: |
23.11.2010 |
Ապահովվել է աշխատատեղերով 363 մարդ/ամիս` 36274 դրամ միջին ամսական աշխատավարձով: |
4 |
«Ախուրյանի ավտոտրանսպորտ» ՊՓԲԸ գույքի կազմից առանձնացված Թալինի տեղամասի գույք, այդ թվում` 393,7 քմ մակերեսով շենք Արագածոտնի մարզ, ք. Թալին: Շանթ Խաչատրյան ք. Գյումրի, Հաղթանակի պող., 2շ., բն. 10: 257-Մ 23.12.2005թ. (Պայմանագիր` 15.12.2008թ.) Գնորդ` «Շանթ» ՍՊԸ, Թալին ավան, Շահումյան 4/27: |
մրցույթ 2 100,0 |
Ապահովել աշխատատեղով 240 մարդ/ամիս` 50 000 դրամ միջին աշխատավարձով: |
15.12.2010 |
Ապահովվել է աշխատատեղերով 242 մարդ/ամիս` 57700 դրամ միջին աշխատավարձով: |
5 |
«Մեխանիզատոր» ՓԲԸ 80% բաժնետոմսեր («Մեխանիզատոր» ԲԲԸ) ք. Երևան, Արցախի 47: Հայկ Մարգարյան ք. Երևան, Նոր Արեշ, փող. 15, տուն 18: 277-Մ 11.07.2007թ. |
մրցույթ 14 060,0 |
Ապահովել 25 աշխատատեղ` 40 000 դրամ աշխատավարձով: |
11.07.2010 |
Ապահովվել է 25 աշխատատեղ` 40 000 դրամ աշխատավարձով: |
6 |
«Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Իսրայելյան փող.: Աշխատավորական կոլեկտիվ: 849-Ու 11.01.2008թ. |
ուղղակի վաճառք 5 433,0 |
Կատարել 2,0 մլն դրամի ներդրում, ապահովել 4 աշխատատեղ` 25 000 դրամ աշխատավարձով: |
11.01.2010 11.01.2010 |
Կատարվել է 3 750,0 հազ. դրամի ներդրում, ապահովվել է 4 աշխատատեղ` 26 000 դրամ աշխատավարձով: |
7 |
«Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր ք. Երևան, Մանանդյան 33: «ՍՆԱՌՏ» ՍՊԸ, ք. Երևան, Հ. Հովսեփյան 31: 854-Ու 21.03.2008թ. |
ուղղակի վաճառք 94 092,0 |
Կատարել 17,0 մլն դրամի ներդրում, ապահովել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 90 000 դրամ միջին աշխատավարձով: |
21.03.2010 21.03.2010 |
Կատարվել է 18,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 239 մարդ/ամիս` 91 800 դրամ միջին աշխատավարձով: |
8 |
Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի` 334,7 քմ մակերեսով շենքեր և 552,9 քմ մակերեսով շինություններ «Վարդաշենի հանք» ՍՊԸ, ք. Երևան, Վարդաշենի հանք: 853-Ու 31.01.2008թ. |
ուղղակի վաճառք 3 400,0 |
Կատարել 8,0 մլն դրամի ներդրում, ապահովել 3 աշխատատեղ: |
31.01.2010 31.01.2010 |
Կատարվել է 8,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է 5 աշխատատեղ: |
9 |
Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր մասնաշենքի ԱՇՕ Մակի Փանոսյան ք. Գյումրի, Խանջյան 4շ., բն. 1: 246/1-Մ 22.07.2008թ. |
մրցույթ 3 637,0 |
Կատարել 4,0 մլն դրամի ներդրում: |
22.07.2010 |
Կատարվել է 4 316,2 հազ. դրամի ներդրում: |
10 |
«Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ ք. Երևան, Պարոնյան փող. 40: «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ք. Երևան, Սարյան 20: 686-Ու 14.05.2004թ. (Պայմանագրի փոփոխություն` 04.02.2010թ.) |
ուղղակի վաճառք 100 000 ԱՄՆ դոլար |
Կատարել 7,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: |
31.12.2010 |
ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է պայմանագրի փոփոխություն: |
11 |
«Կոմետա - 1» ԲԲԸ 80% բաժնետոմսեր ք. Աշտարակ, Գիտավան-2: Աշխատավորական կոլեկտիվ: 855-Ու 09.04.2008թ. |
ուղղակի վաճառք 41 036,0 |
Կատարել 18,0 մլն դրամի ներդրում, ապահովել աշխատատեղով 120 մարդ/ամիս` 70 000 դրամ միջին աշխատավարձով: |
09.04.2010 09.04.2010 |
Կատարվել է 51,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 140 մարդ/ամիս` 70 420 դրամ միջին աշխատավարձով: |
12 |
«Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ: «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ, ք. Երևան, Նոր Արեշի 24 փող. տուն 29: 857-Ու 13.08.2008թ. |
ուղղակի վաճառք 153 366,0 |
Կատարել 25,0 մլն դրամի ներդրում: |
25.08.2010 |
Կատարվել է 66 460,9 հազ. դրամի ներդրում: |
13 |
Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ Սամվել Գրիգորյան գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա: 859-Ու 20.01.2009թ. |
ուղղակի վաճառք 42 366,0 |
Կատարել 40,0 մլն դրամի ներդրում: |
20.01.2010 |
Կատարվել է 40 437,0 հազ. դրամի ներդրում: |
14 |
«Շիրակ» հյուրանոցի շենք և գույք: ք. Երևան, Մ. Խորենացու 13ա: «Շիրակ» ՍՊԸ 160-Ու 07.08.2001թ. (Պայմանագրի փոփոխություն` 29.09.2005թ.) |
ուղղակի վաճառք 500 000 ԱՄՆ դոլար |
Ապահովել 51 աշխատատեղ` 50 000 դրամ միջին աշխատավարձով: |
31.12.2010 |
Ապահովվել է 52 աշխատատեղ` 64400 միջին աշխատավարձով: |
15 |
«Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր ք. Վանաձոր, Մյասնիկյան 2: Սեյրան Աղաբեկյան ք. Վանաձոր, Գր. Լուսավորչի տուն 33-8: 845-Ու 17.05.2007թ. |
ուղղակի վաճառք 2 244,0 |
Կատարել 30,0 մլն դրամի ներդրում: |
17.05.2010 |
Կատարվել է 43 080,0 հազ. դրամի ներդրում: |
16 |
«Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ՓԲԸ 80% բաժնետոմսեր («Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ) Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շահումյան 1: Մանվել Սիմոնյան ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 98, բն.14: 281-Մ 21.12.2007թ. |
մրցույթ 1 152,0 |
Կատարել 200,0 հազ. դրամի ներդրում: |
21.12.2010 |
Կատարվել է 210,0 հազ. դրամի ներդրում: |
17 |
«Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ» («Տրանսնախագիծ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր): ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23: Աշխատավորական կոլեկտիվ 850-Ու 23.01.2008թ. |
ուղղակի վաճառք 26 052,0 |
Ապահովել 74 աշխատատեղ` 65 000 դրամ միջին աշխատավարձով: |
23.01.2010 |
Ապահովվել է 84 աշխատատեղ` 74 000 դրամ միջին աշխատավարձով: |
18 |
«Ձորագետի նավթամթերք» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Լոռու մարզ, գ. Ձորագետ: Հուսիկ Մուրադյան Արմավիրի մարզ, գ. Արաքս: 283-Մ 29.04.2008թ. |
մրցույթ 350,0 |
Կատարել 100,0 հազ. դրամի ներդրում, ապահովել աշխատատեղերով 36 մարդ/ամիս` 22 000 դրամ աշխատավարձով: |
29.04.2010 29.04.2010 |
Ներկայացվել է հայցադիմում: |
2.1.3. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
Օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել Օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 38 առևտրային կազմակերպություն:
Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`
ա) 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
բ) 5 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:
Լուծարվող կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով կազմակերպվել են մի շարք աճուրդներ, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվել դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 57650,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 11278,0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով` 3481,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 32319,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 10572,0 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության (կազմակերպության) անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
i
1. |
60034 |
ՌՏԻ-ի շինվերանորոգման վարչություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, 17.10.2002թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
2. |
80039 |
«Նաիրի» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, 17.10.2002թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
3. |
21616 |
«Երևանի հատուկ ՇՎՎ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, 17.10.2002թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
4. |
20197 |
«Միջտնտշին» ՓԲԸ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 446-Ա, 23.04.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
5. |
20904.3 |
«Գագարինի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 533-Ա, 23.04.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
6. |
21881.4 |
«Ուտիք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 533-Ա, 23.04.2003թ. |
Սնանկ է: |
i
7. |
11037 |
Ղազանչիի կաթնահամալիր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 1534-Ա, 21.11.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
8. |
89 |
«Անալիտսարք» ԲԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
9. |
60351 |
«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
10. |
62076 |
Անիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման միջտնտեսային ձեռնարկություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 534-Ա, 22.04.2004թ. |
Լուծարված է: |
i
11. |
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
12. |
62392 |
«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՁ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
13. |
62005 |
«Հայթուրթրեյդ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 460-Ն, 17.02.2005թ. |
Սնանկ է: |
i
14. |
20571 |
«Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 515-Ա, 28.04.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
15. |
15253 |
«Գործիքագործ» ՊՁ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
16. |
5328 |
Իջևանի գլխավոր պանրագործարան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
17. |
12264 |
Գետքի ԻԹԿ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
18. |
20173 |
Գուգարքի ԳԱՍ ՊՁ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
19. |
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
20. |
11050 |
Արտամետի կերերի արտադրության տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
21. |
60214 |
«Հայջրշին» ՊՓԲԸ Կապանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
22. |
60213 |
«Հայջրշին» ՊՓԲԸ Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
23. |
62023 |
«Նոր Երկիր» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Լուծարված է: |
24. |
60153 |
«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ |
Երևանի քաղաքապետարան |
N 348-Ն, 23.02.2006թ |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
25. |
21409 |
«Թալինի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 843-Ն, 16.06.2006թ |
Լուծարված է: |
i
26. |
20904.10 |
«Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 475-Ա, 19.04.2007թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
27. |
62390 |
«Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 475-Ա, 19.04.2007թ. |
Սնանկ է: |
i
28. |
62093 |
«Արարատի ճանապարհների շահագործման և շինարարական» ՊՓԲԸ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
N 728-Ա, 10.07.2008թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
29. |
62196 |
«Ջրհոս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 117-Ն, 25.01.2008թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
30. |
60305 |
«Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1525-Ա, 18.12.2008թ. |
Սնանկ է: |
i
31. |
20376 |
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, 23.07.2009թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
32. |
60044 |
«Աղանձոտ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, 23.07.2009թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
33. |
20581.1 |
«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, 23.07.2009թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
34. |
546 |
«Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1071-Ա, 29.07.2004թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
35. |
60039 |
«Կապանի «Էլեկտրոն» ԲԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 536-Ա, 22.04.2004թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
36. |
62401 |
«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 951-Ն, 20.08.2009թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
37. |
90006 |
«Նոր ներդրումներ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 227-Ա, 11.03.2010թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
38. |
90001 |
«Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
|
Սնանկ Է: Դատարանի վճիռ` 08.08.2008թ. |
2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
i
Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է մեկ «փոքր» օբյեկտ (Արտավան գյուղի կենցաղի տունը):
«Փոքր» օբյեկտների մասնավորեցումից հաշվետու ժամանակաշրջանում ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 39 353,2 հազար դրամ: