113.0780.220711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11311354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հուլիսի 2011 թվական N 780-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգն առավել արդյունավետ դարձնելու և քննությունների ընթացքը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1050-Ն հրամանում`
i
1) 5-րդ կետում «ոչ շուտ, քան նախորդ քննության արդյունքների ամփոփման օրը,» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին» բառերով,
2) լրացնել նոր «37.1.» կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«37.1. Քննիչի այն թեկնածուն, ով ունի դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի, ազատվում է քննության գրավոր փուլից և մասնակցում է միայն բանավոր փուլին` հարցազրույցին:»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գասպարյանին` ստանձնել հրամանի կատարման վերահսկողությունը: