106.0056.020511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10611199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 ապրիլի 2011 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 272-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 925-Ա որոշման և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» N 272-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. Հրամանի հավելվածի «V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
28. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սույն կարգի համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի իրավաբանական վարչությունը (այսուհետ` վարչություն) համաձայն ժամանակացույցի: Վարչությունը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը մշակում և աշխատակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ստուգման ժամանակացույցը: Աշխատակազմի ղեկավարը ժամանակացույցը հաստատում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
29. Վարչությունը մինչև յուրաքանչյուր տարվա մարտ ամիսը ժամանակացույցով հաստատված ժամկետներում ստուգում է նախորդ տարվա վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման համապատասխանությունը սույն կարգին, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների ու բացթողումների պատճառները:
30. Վարչական վարույթի վերաբերյալ յուրաքանչյուր գործի ուսումնասիրության ավարտից հետո տասնօրյա ժամկետում վարչությունն աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր` վարչական վարույթի գործում առկա բացթողումների և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների կամ բացթողումների բացակայության վերաբերյալ: Աշխատակազմի ղեկավարը միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:
31. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են տվյալ վարչական մարմնում` սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:»: