124.0666.150411
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 04 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411176
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
23 մարտի 2011 թվականի N 666-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 1-05/03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 111 հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 1-05/03-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) կարգի 1-ին կետում և հավելված 2-ով հաստատված տեղեկանքում «հարկային պետական ծառայություն» բառերը դրանց հոլովաձևերով փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց հոլովաձևերով,
2) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Դիմողը Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով սույն հրամանի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է իր հաշվառման վայրի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Վերջինս, սույն հրամանի Հավելված 3-ով սահմանված գրանցամատյանում կատարում է համապատասխան նշումներ և երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ տրամադրում է տեղեկանքը` հաստատելով այն հարկային տեսչության կնիքով և ամրագրելով հարկային տեսչության պետի ստորագրությամբ, կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:»,
3) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) Իրավաբանական անձանց դեպքում.
ա) օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը,
- հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն:
Նշված փաստաթղթերի պատճենները հաստատում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ.
2) Հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական անձանց դեպքում.
ա. օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`
- պայմանագիրը,
- շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և այլն.
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները.
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` հաստատող փաստաթղթերի պատճենների հետ հանդերձ:
Որպես հաստատող փաստաթղթեր կարող են ծառայել`
- տեղեկանքը բնակության վայրից,
- տեղեկանքը աշխատանքի վայրից,
- ավիատոմսերը,
- սեփականության վկայականը և այլն:
Մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող փաստաթղթերի պատճենները նախկինում ներկայացված լինելու դեպքում դրանց կրկնակի ներկայացում չի պահանջվում: Այդ դեպքում դիմումի մեջ պետք է կատարել հղում այն գրության վրա, որով նախկինում ներկայացվել է տվյալ փաստաթուղթը:»:
2. Հրամանը լրացնել նոր «Հավելված 3.»-ով (կցվում է):
i
Հավելված 3.
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թ. մարտի 23-ի
N 666-Ն հրամանի
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
._____________________________________________________________________.
|N|Փաստաթղթերի|Կազմակեր- |Կազմակեր- |ՀՎՀՀ |Տեղե- |ՀՀ ռե- |Տեղե- |
| |ներկայացման|պության, |պության, |(առկա- |կանքի |զիդենտ |կանքի |
| |ամսաթիվը |անհատ |անհատ |յության |ներկա-|հանդի- |ստացման |
| | |ձեռնարկա- |ձեռնարկա- |դեպքում)|յացման|սանալու|ամսաթիվը|
| | |տիրոջ |տիրոջ | |երկիրը|տարին |և |
| | |անվանումը, |գործու- | | |(ները) |դիմողի |
| | |(ֆիզիկական |նեության | | | |ստորա- |
| | |անձանց |հասցեն | | | |գրու- |
| | |դեպքում` |(ֆիզիկական| | | |թյունը |
| | |անունը, |անձանց | | | | |
| | |ազգանունը),|դեպքում` | | | | |
| | |կազմակերպա-|բնակության| | | | |
| | |իրավական |հասցեն կամ| | | | |
| | |ձևը |հաշվառման | | | | |
| | | |վայրը) | | | | |
|_|___________|___________|__________|________|______|_______|________|
|1| | | | | | | |
._____________________________________________________________________.