040.0343.110411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2011 թվականի N 343-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետից հանել «և բոնուսների» բառերը.
i
2) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «սույն կարգով սահմանված պարգևավճար տրամադրող մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն» բառերով.
3) 2-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «և բոնուսները» բառերը.
4) 2-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «և բոնուս» և «գումար և (կամ)» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
i
6) 3-րդ մասի վերնագրից հանել «ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» բառերը.
i
7) 11-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և մեկ միլիոն դրամ», 2-րդ ենթակետից հանել «և հարյուր հազար դրամ» բառերը, 3-րդ ենթակետում «հիսուն հազար դրամ» բառերը փոխարինել «սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում` ավտոմեքենա» բառերով, 4-րդ ենթակետում «քսան հազար դրամ» բառերը փոխարինել «սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում` ավտոմեքենա» բառերով և ուժը կորցրած ճանաչել 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը.
i
8) 12-րդ կետից հանել «և (կամ) բոնուս», «և դրամական պարգևավճար» բառերը, նույն կետում «10» թիվը փոխարինել «15» թվով, «տասից» բառը փոխարինել «տասնհինգից» բառով, կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «բոնուս» բառը փոխարինել «պարգևավճար» բառով.
9) 12.1-ին և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12.1. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող վիճակահանության ընթացքում հրապարակելու համար հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ: Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն կարգով նախատեսված որպես պարգևավճար տրամադրվող ավտոմեքենաները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».
i
10) 13.1-ին կետից հետո «III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերը փոխարինել «IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերով.
11) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետում նշված` շահած կտրոնների տիրապետող ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձից դիմումն ստանալուց հետո սույն կարգի 12.1-ին կետում նշված ժամկետում իրականացնում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման ենթակա և սույն կարգի պահանջները բավարարող շահող կտրոնի տիրապետողներին որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:».
12) ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետը.
i
13) 17-րդ կետից հանել վերջին նախադասությունը.
i
14) 18-րդ կետից հանել «, բոնուսի» բառը.
i
15) 19-րդ կետում «Պարգևավճար և բոնուս չեն տրամադրվում, եթե ներկայացվում են» բառերը փոխարինել «Պարգևավճար չի տրամադրվում, եթե ներկայացվում է» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մայիսի 1-ից, և նրա գործողությունը տարածվում է նաև 2011 թվականի ապրիլ ամսվա ընթացքում տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հետ կապված հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ