124.0055.210211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
15 փետրվարի 2011 թվականի N 55-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) հրամանով հաստատված հավելվածներում «հազար դրամ» և «հազար դրամով» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամ» և «դրամով» բառերով,
2) հրամանով հաստատված հավելվածներից հանել «Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված» և «, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ» բառերը,
3) հրամանի N 2 հավելվածով սահմանվածում «հազ. դրամ» բառերը փոխարինել «դրամ» բառով,
i
4) հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
i
5) հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2011 թ. փետրվարի 15-ի
N 55-Ն հրամանի
«Հավելված N 5
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թ. դեկտեմբերի 2-ի
N 3660-Ն հրամանի
Ձև
_________________________ հարկային
տեսչության պետ` ___________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը _____________________________
._______________________.
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ._______________________.
3. Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված գործունեության տեսակը`
_______________________________________________________________________
.______________________________________________________________.
|4. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի | |
|Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով | 2000 |
|սահմանված պատիկ թիվը | |
.______________________________________________________________.
5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________________________ ________________________________________________________ ամիսների համար
տառերով լրացվում են ամիսները
6. Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները`
.________________________________________________________.
|N|Ավտոմեքենայի |Ելակե-|ՈՒղղիչ|Լրա- |Հաստա- |Օբյեկտի |
| |______________|տային |գործա-|ցուցիչ|տագրված|նույնա- |
| |մակնիշը|պետ. |տվյալը|կիցը |ուղղիչ|վճարի |կանացման |
| | |համա- | | |գործա-|ամսական|համարը` |
| | |րանիշը| | |կիցը |չափը, |լրացվում է|
| | | | | | |դրամ |հարկային |
| | | | | | | |տեսչության|
| | | | | | | |կողմից |
| | | | | | | | |
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_|_______|______|______|______|______|_______|__________|
|_____________________________________|_______|__________|
| Ընդամենը | | X |
.________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն ____________________________
(անհատ ձեռնարկատեր) ստորագրությունը, անունը, ազգանունը
հաշվառված է _________ ՀՏ կողմից
Հաշվապահ ____________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
թիվ _____________
Կ. Տ.
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ___ _________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին: Ավտոտրանսպորտային գործունեության յուրաքանչյուր տեսակի` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն, համար ներկայացնում է առանձին հայտարարություն: Ընդ որում, տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարության մեջ փոփոխություն կատարելու դեպքում նախապես գրավոր ներկայացվում է նոր հայտարարություն:
2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
5. Հայտարարության ձևի 5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները:
6. Հայտարարության ձևի 6-րդ կետի աղյուսակի`
1) 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում 3-րդ սյունակում լրացվում է դեղին հիմնագույնի համարանիշը,
2) 4-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը`
ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար` 1.0,
բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար` ավտոբուսի (միկրոավտոբուսի) նստատեղերի քանակը,
գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը (տոննաներով),
3) 5-րդ սյունակում լրացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար սահմանված ուղղիչ գործակիցը, այդ թվում`
ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդված 1-ին մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար երթուղիների հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «ա» կամ «բ» ենթակետով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար գոտիականության հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 2-րդ մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
4) 6-րդ սյունակում լրացվում է մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «գ» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը` 1.3,
5) 7-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեությունից հաստատագրված վճարի ամսական չափը` դրամներով: Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է`
ա. թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրման համար` 2000 x 1.0 x ուղղիչ գործակից,
բ. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից,
գ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից x լրացուցիչ ուղղիչ գործակից,
դ. բեռնատար ավտոմեքենայով բեռնափոխադրումների համար` 2000 x բեռնատարողություն x ուղղիչ գործակից,
6) 8-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2011 թ. փետրվարի 15-ի
N 55-Ն հրամանի
«Հավելված N 8
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թ. դեկտեմբերի 2-ի
N 3660-Ն հրամանի
Ձև
_________________________ հարկային
տեսչության պետ` __________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը _____________________________
._______________________.
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ._______________________.
3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) _______________________
________________________________________________________________________
4. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________ եռամսյակի համար
.______________________________________________________________.
| | Ցուցանիշը | Չափի |Թվային |
| | | միավոր|արտահայտությամբ|
|__|___________________________________|_______|_______________|
|1 |Սահմանային չափը | դրամ | |
|__|___________________________________|_______|_______________|
|2 |Իրացման շրջանառությունը | դրամ | |
|__|___________________________________|_______|_______________|
|3 |Ավտոտրանսպորտային միջոցների | տեղ | |
| |տեխնիկական սպասարկման | | |
| |աշխատատեղերի քանակը | | |
|__|___________________________________|_______|_______________|
|4 |Իրացման շրջանառությունը մեկ | դրամ | |
| |աշխատատեղի հաշվով (տող2 / տող3) | | |
.______________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն ____________________________
(անհատ ձեռնարկատեր) ստորագրությունը, անունը, ազգանունը
հաշվառված է _________ ՀՏ կողմից
Հաշվապահ ____________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
թիվ _____________
Կ. Տ.
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ___ _________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայտարարությունը լրացվում և ներկայացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար` առանձին-առանձին: Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն):
5. Հայտարարության ձևի 4-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման եռամսյակը:
6. Հայտարարության ձևի աղյուսակի`
1) 1-ին կետում լրացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանային չափը` դրամով,
2) 2-րդ կետում լրացվում է ավտոտեխսպասարկման կայանի գործունեությունից տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունը` դրամով,
3) 3-րդ կետում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը,
4) 4-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման մեկ աշխատատեղի հաշվով իրացման շրջանառությունը (տող 2/տող 3)` դրամով:»: