(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
040.0762.031298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«03» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 762
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 571 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված կարգին կից թիվ 2 ցանկում`
i
ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողում «բորսային միջնորդային ծառայություններ» բառերը փոխարինել «ֆոնդային բորսաներում միջնորդային ծառայություններ» բառերով.
i
բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը լրացնել «ապրանքային բորսաներում միջնորդային ծառայություններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից: