124.0022.240211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 2011 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 71-ՄՎՐ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության 1998 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների բեռնային մաքսային հայտարարագրման, ըստ բացթողման մաքսային ռեժիմների բեռնային մաքսային հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 71-ՄՎՐ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1. Հրամանի վերնագրում և ամբողջ տեքստում «ապրանքների» բառից հետո լրացնել «և տրանսպորտային միջոցների» բառերը:
2. Հրամանի հղումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի դրույթներով`»:
3. Հրամանով հաստատված կարգի 2-րդ բաժնի`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգը գործում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման դեպքերում».
2) 2-րդ կետում`
ա. «այլ առարկաների» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների» բառերով,
բ. «հայտարարագրումը» բառից հետո լրացնել «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերով.
3) 3-րդ կետում «հայտարարատուի կողմից լիազորված անձը կամ հայտարարատուն (անհատ ձեռներեցի դեպքում)» բառերը փոխարինել «ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` հայտարարատու)» բառերով:
4. 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը ֆիզիկական անձանց կողմից կատարվում է այն սահմանային մաքսային կետերում և մաքսատներում, որոնցով տեղափոխվում են հայտարարագրման ենթակա ապրանքները և տրանսպորտային միջոցները կամ մաքսատներում, որոնք սահմանված կարգով լրացված ներքին տարանցման փաստաթղթով (փոխադրման ամփոփագրով) տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար հանդիսանում են նշանակման մաքսային մարմին»:
5. Հրամանով հաստատված կարգի 3-րդ բաժնի`
1) 1-ին կետում «երեք» թիվը փոխարինել «2» թվով.
2) 1-ին մասի 10-րդ կետի 1.0.1 ենթակետից, 2-րդ մասի 20-րդ կետի 2.0.1 ենթակետից, 21-րդ կետի 2.1.1 ենթակետից, 3-րդ մասի 30-րդ կետի 3.0.1 ենթակետից, 31-րդ կետի 3.1.1 ենթակետից, 4-րդ մասի 40-րդ կետի 4.0.1 ենթակետից, 41-րդ կետի 4.1.1 ենթակետից, 5-րդ մասի 50-րդ կետի 5.0.1 ենթակետից, 5.1-ին կետի 5.1.1 ենթակետից, 6-րդ մասի 60-րդ կետի 6.0.4 ենթակետից, 7-րդ մասի 70-րդ կետի 7.0.1 ենթակետից «սյունակները լրացվում են մաքսատան կողմից» բառերը հանել: