Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0740.261198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 740

 

i

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի և հաշվապահական հաշվառման համակարգում իրականացնող բարեփոխումներն արդյունավետ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները մշակվում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեի կողմից հրապարակված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա:

Համապատասխան հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները մշակել` ելնելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

i

ա) համաձայն սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված փուլերի, մշակել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները.

բ) մինչև 1998 թվականի ավարտը Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները կիրառելու նպատակով մշակել հաշվապահական հաշվառման հաշվային պլան.

գ) 1999 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա լրամշակել ֆինանսական հաշվապահությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը:

(2-րդ կետը փոփ. 02.12.99 թիվ 729 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման թիվ 2 հավելվածում, ինչպես նաև 5-րդ կետում նշված կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները 1999 թվականին փորձարկելու նպատակով կիրառելու համար`

ա) մինչև 1998 թվականի ավարտը հաստատել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված առաջին փուլի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները.

բ) հաստատել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված երկրորդ փուլի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները` դրանց պատրաստ լինելուն զուգընթաց.

գ) մինչև 1998 թվականի ավարտը հաստատել հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլանը.

դ) մինչև 1999 թվականի չորրորդ եռամսյակը հաստատել ֆինանսական հաշվետվությունների լրամշակված ձևերը:

(3-րդ կետը փոփ. 11.01.99 թիվ 7, 02.12.99 թիվ 729 որոշումներ)

i

4. Սահմանել, որ սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված կազմակերպությունները գործող օրենսդրությամբ հաշվապահական հաշվառումը վարելուն և ֆինանսական հաշվետվությունները կազմելուն զուգընթաց 1999 թվականի ընթացքում հաշվապահական հաշվառումը պետք է վարեն և ֆինանսական հաշվետվությունները կազմեն ու ներկայացնեն սույն որոշման 3-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, հաշվային պլանին և ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 11.01.99 թիվ 7 որոշում)

i

5. Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են 1999 թվականի ընթացքում հաշվապահական հաշվառումը վարել և ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով, հաշվային պլանով և ֆինանսական հաշվետվությունների ձևերով, պետք է դրա մասին գրավոր տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` պարտադիր նշելով այն ամսաթիվը, որից սկսվելու են նոր համակարգին անցման աշխատանքները:

Նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը նոր համակարգով վարելիս կիրառում են նաև գործող այն իրավական ակտերը, որոնք չեն հակասում սույն կետում նշվածներին:

(5-րդ կետը խմբ. 11.01.99 թիվ 7, 02.12.99 թիվ 729 որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարությանը`

i

ա) փորձարկման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը լրամշակել և հաստատել սույն որոշման թիվ 1 հավելվածի առաջին և երկրորդ փուլերի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները, նոր հաշվային պլանը և ֆինանսական հաշվետվությունների լրամշակված ձևերը.

բ) 2000 թվականի ընթացքում հաստատել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված երրորդ փուլի Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները.

գ) Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների փոփոխմանը և նորերի ընդունմանը, ինչպես նաև հանրապետությունում շուկայական ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց համալրել և լրամշակել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները:

(6-րդ կետը փոփ. 11.01.99 թիվ 7, 02.12.99 թիվ 729 որոշումներ)

i

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք, օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, ելնելով կազմակերպական-իրավական ձևից, պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել և ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների լրամշակված ձևեր, ինչպես նաև վերջիններին չհակասող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդ որում`

ա) 2000 թվականի հունվարի 1-ից` բաց բաժնետիրական ընկերությունների և 50 ու ավելի տոկոս պետական մասնակցություն ունեցող փակ բաժնետիրական ընկերությունները.

բ) 2001 թվականի հունվարի 1-ից` սույն կետի «ա» ենթակետում չնշված փակ բաժնետիրական ընկերությունները.

գ) 2002 թվականի հունվարի 1-ից` մյուս բոլոր առևտրային կազմակերպությունները.

դ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը` բոլոր ոչ առևտրային կազմակերպությունները և օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:

Սահմանել, որ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցնել 2000 թվականի հունվարի 1-ից, իսկ «գ» ենթակետում նշվածները` կամ 2000 թվականի հունվարի 1-ից, կամ 2001 թվականի հունվարի 1-ից:

(7-րդ կետը խմբ. 02.12.99 թիվ 729, փոփ. 27.12.01 թիվ 1287 որոշումներ)

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցնելու կապակցությամբ մշակել և ներդնել`

ա) համապատասխան ուսումնամեթոդական գրականություն.

բ) հաշվապահական հաշվառման բնագավառի մասնագետների պատրաստման ծրագրեր.

գ) հաշվապահական ծառայությունների աշխատողների վերապատրաստման ծրագրեր:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 26-ի թիվ 740 որոշման

 

Հայաստանի Հանրապետության հաշվապահական

հաշվառման ստանդարտների (ՀՀՀՀՍ) մշակման

փուլերը

 

Առաջին փուլ` 1998 թվական

--------------------------

 

ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

 

ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»

 

(3-րդ տողը հանվել է 11.01.99 թիվ 7 որոշում)

i

(3-րդ տողը հանվել է 2-րդ անգամ 02.12.99 թիվ 729 որոշում)

ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում»

 

ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»

 

ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական

սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման

քաղաքականության մեջ»

 

ՀՀՀՀՍ 9 «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների

ծախսումներ»

 

ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր»

 

ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»

 

ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն»

 

ՀՀՀՀՍ 18 «Հասույթ»

 

ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության

բացահայտում»

 

ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների

հետևանքները»

 

ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ»

 

ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում»

 

ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր

ընկերություններում ներդրումների հաշվառում»

 

Երկրորդ փուլ` 1999 թվական

i

---------------------------

 

ՀՀՀՀՍ 3 «Կազմակերպության ծախսումների և ծախսերի կազմը»

 

(ՀՀՀՀՍ 3 տողը լրաց. 11.01.99 թիվ 7 որոշում)

 

ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի կազմման ամսաթվից հետո տեղի

ունեցած չնախատեսված դեպքեր և իրադարձություններ»

 

ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»

 

ՀՀՀՀՍ 22 «Ընկերությունների միավորումներ»

 

ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում»

 

ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների

հաշվառում»

 

ՀՀՀՀՍ 30 «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների

ֆինանսական  հաշվետվությունների բացահայտում» (կմշակվի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ)

 

ՀՀՀՀՍ 31 «Համատեղ գործունեությունում մասնակցությանը վերաբերող

ֆինանսական հաշվետվություններ»

 

ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ, բացահայտումը և ներկայացումը»

 

ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»

 

ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»

 

ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում»

 

Երրորդ փուլ` 2000 թվական

--------------------------

 

ՀՀՀՀՍ 14 «Ֆինանսական տեղեկատվություն ըստ սեգմենտների»

 

ՀՀՀՀՍ 15 «Գների փոփոխության հետևանքների ազդեցությունն արտացոլող

տեղեկատվություն»

 

ՀՀՀՀՍ 19 «Կենսաթոշակային ապահովության ծախսումներ»

 

ՀՀՀՀՍ 26 «Կենսաթոշակային ապահովության ծրագրերի հաշվառում և

հաշվետվություն»

 

ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճի պայմաններում»

 

ՀՀՀՀՍ 35 «Ընդհատված գործառնություններ»

 

ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական ակտիվներ և պայմանական

պարտավորություններ»

 

ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»

 

Հավելված թիվ 2

i

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 26-ի թիվ 740 որոշման

 

ՑԱՆԿ

 

i

հաշվապահական հաշվառման նոր համակարգի

փորձարկմանը մասնակցող կազմակերպությունների

 

«Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ

 

«Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ

 

«Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ

 

«Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՓԲԸ

 

«Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» ՊՓԲԸ

 

«ՀԱԷԿ» ՊՓԲԸ

 

«Բարձրավոլտ ցանցեր» ՊՓԲԸ

 

«Հայէներգո» ՊՓԲԸ

 

«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ

 

«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ

 

«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ

 

«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ

 

«Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ

 

«Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ

 

«Ոռոգում» ՊՓԲԸ

 

«Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ

 

(հավելված 2-ը փոփ. 02.12.99 թիվ 729 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.1998
N 740
Որոշում