040.1572.071210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1572-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 7-րդ կետից հանել «, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը.
2) որոշմամբ հաստատված «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
i
ա. 1-ին կետում «բնագավառում» բառը փոխարինել «և համակարգչային տառատեսակների մշակման, պահպանման ու թվայնացման բնագավառներում» բառերով,
բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
i
«է) համակարգչային տառատեսակների մշակումը, թվայնացումը և պահպանումը»,
գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.
i
«ժա) մշակում, թվայնացնում և պահպանում է համակարգչային տառատեսակները:
Պետական ֆինանսավորմամբ մշակված և (կամ) թվայնացված համակարգչային տառատեսակների նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»,
i
դ. 13-րդ կետը «տեղեկատվական» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով համակարգչային տառատեսակների մշակման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ