(ուժը կորցրել է 22.12.99 թիվ 765 որոշում)
i
040.0711.171198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 1998 թվականի թիվ 711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 577 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին» թիվ 577 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի թիվ 39 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետով ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի լիազորությունները վերապահել միջազգային վարկային համաձայնագրերի համաձայն ստեղծված ծրագրերի կառավարման խորհուրդներին.
բ) որոշման 3-րդ կետից հանել «կից» բառը.
i
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 4-րդ, 6-րդ կետերը և որոշման հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: