040.0684.031198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 1998 թվականի թիվ 684
i
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի «Հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ 1997 թվականի տարեկան զեկուցագրի մասին» թիվ 220 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 14.11.02 թիվ 1822-Ն որոշում)
i
բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 13.03.03 թիվ 254-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ մինչև 1998 թվականի նոյեմբերի 1-ը հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումները և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշները:
3. Սահմանել, որ մինչև 16 տարեկան երեխաների հաշմանդամությունը 1999 թվականի հուլիսի 1-ից որոշելու են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1985 թվականի հունիսի 21-ի «Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 372 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 3-ի թիվ 684 որոշմամբ
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
(ուժը կորցրել է 14.11.02 թիվ 1822-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 3-ի թիվ 684 որոշմամբ
ԿԱՐԳ
i
ԱՆՁԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ
(կարգն ուժը կորցրել է 13.03.03 թիվ 254-Ն որոշում)