506.0327.090910
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 09 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50610331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2010 թվականի N 327-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի 2010 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրության 43-րդ կետը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում փաստաթղթաշրջանառության ընթացքում յունիկոդ տառատեսակները կիրառելու նպատակով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
i
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2010 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ` «Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: