Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ...

 

 

100.0004.230310

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        03            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 մարտի 2010 թվականի N 04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 995-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը և հաշվի առնելով N 852/2004, N 853/2004, N 854/2004 Եվրոպական հանձնաժողովի ուղեցույցների պահանջները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի N 995-Ն հրամանով հաստատված «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոններում և հիգիենիկ նորմերում լրացում և փոփոխություններ կատարելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի ««Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 995-Ն հրամանով հաստատված հավելվածի`

i

1) 2.1 գլխում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` «Եվրամիության անդամ երկրներ ձկնամթերք, այդ թվում վայրի կենդանի խեցգետին արտահանող կազմակերպությունները ունենում են գործնականում ներդրված վտանգների վերլուծման և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգ»:

2) 2.9 «Ձկնորսարան» գլուխը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

i

«2.9. Ձկնորսական նավակներին և ձկնորսարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

2.9.1. Ձկնորսական նավակները ձկնամթերքի պահման համար ունենում են առանձնացված փակ տարողություններ` աղտոտումը բացառելու նպատակով:

2.9.2. Ձկնորսական նավակների ներքին մակերեսը ունենում է հարթ, հեշտ մաքրվող և ախտահանվող մակերես, լինում է ամուր, չքայքայվող, անջրաթափանց և ոչ թունավոր:

2.9.3. Ձկնամթերքի պահման տարողությունները, սարքավորումները, գործիքները պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, լինում են ամուր, չքայքայվող, անջրաթափանց, ոչ թունավոր և ունենում են հարթ, հեշտ մաքրվող և ախտահանվող մակերես:

2.9.4. Ձկնամթերքի պահման տարողությունները ապահովում են սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված ձկնամթերքի պահպանման պայմանները:

2.9.4.1. Որսված ձկնամթերքը նավակ բեռնելուց սկսած մինչև ափ իջեցնելը պաշտպանվում է արևի ճառագայթների ազդեցությունից և բոլոր տեսակի աղտոտումից:

2.9.4.2. Ձկնամթերքը նավակի վրա լվանալու դեպքում օգտագործվում է խմելու կամ այլ մաքուր ջուր:

2.9.4.3. Ձկնամթերքը պահվում և պահեստավորվում է այնպես, որպեսզի չվնասվի:

2.9.4.4. Կենդանի ձկնամթերքը պահվում է սառը վիճակում, որի անհնարինության դեպքում այն հնարավորինս շուտ իջեցվում է ափ: Ձկնամթերքի պաղեցնելու համար օգտագործվող սառույցը պատրաստվում է խմելու ջրից:

2.9.5. Սարքավորումները, տարաները լվացվում են ամեն հերթափոխից հետո և ախտահանվում են շաբաթը մեկ անգամ:

2.9.6. Լվացող, ախտահանող և այլ թունավոր նյութերը պահվում են փակ սենքերում կամ պահարաններում:

2.9.7. Ձկնորսության համար նախատեսված հատվածի ողջ մերձափնյա տարածքը լինում է ցանկապատված և հարթեցված:

2.9.8. ՈՒռկանների չորացման համար նախատեսված հրապարակներում տեղադրվում են կախիչներ:

2.9.9. Ձկնորսարաններում պահեստները, ծածկերը և այլ արտադրական ու կենցաղային կառույցները տեղակայվում են ափի կարծր հատակ ունեցող, բարձրադիր, ջրով չծածկվող տարածքում»:

i

3) 10.2 կետում «79/112, 91/492, 91/493, 93/140, 94/356, 95/149» թվերը փոխարինել «N 852/2004, N 853/2004, N 854/2004, 98/83» թվերով:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.03.2010
N 04-Ն
Հրաման