124.3321.231109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
18 նոյեմբերի 2009 թվականի N 3321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 2008 թվականի հունիսի 6-ի «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» թիվ 06-Ն հրամանով (այսուհետ` հրաման) հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում «հարկային» բառը փոխարինել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի համակարգում» բառերով:
i
2. Հրամանի 6-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` համապատասխան ստորաբաժանման համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալի հիմնավորմամբ, հարկային մարմնի ղեկավարի կողմից Գանգատարկման հանձնաժողովի անդամը կարող է փոխարինվել սահմանված պահանջներին բավարարող մեկ այլ ծառայողով»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: