050.0216.110809
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 08 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2009 թվականի թիվ 216-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կանոնակարգի 5.5 ենթակետի առաջին պարբերության «ենթահավելվածներ 2-12» բառերը փոխարինել «ենթահավելված 2» բառերով:
2) Կանոնակարգի 6.9 ենթակետի երրորդ պարբերության «20000 դրամ և 50000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ, 50000 դրամ և 100000 դրամ» բառերով:
i
3) Կանոնակարգի 9.2.1 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բանկը CBANet միջբանկային ցանցի միջոցով կարող է ինկասացիոն կազմակերպությանը ներկայացնել էլեկտրոնային կարգագիր:
i
4) Կանոնակարգի 9.2.2 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային կարգագրի դեպքում օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տվյալ համակարգի տիպօրինակը, որում նույնպես պետք է պահպանված լինեն սույն կանոնակարգով սահմանված վավերապայմանները` համաձայն ենթահավելված 14.1-ի:»:
5) Կանոնակարգի 9.2.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9.2.3. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում է տվյալ ավագ ինկասատորի անունով ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը), իսկ եթե կարգագիրը ներկայացվում է թղթային տարբերակով, ապա նաև կարգագրի 1 օրինակը, որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:»:
i
6) Կանոնակարգի ենթահավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 1-ի (կցվում է):
i
7) Կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթահավելվածները հանել:
i
8) Կանոնակարգի ենթահավելված 15-ի «թղթադրամներ» սյունակը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
«100000 դ»:
i
9) Կանոնակարգի ենթահավելված 13-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 2-ի (կցվում է):
i
10) Կանոնակարգը լրացնել նոր ենթահավելված 14.1-ով` համաձայն սույն որոշման հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 24-ի
թիվ 216-Ն որոշման
Ենթահավելված 2
Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշելու
ցանցի տիպօրինակ
.___________________________________________________________.
|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշող
վանդակապատ ցանցերի չափերը
._______________________________________________________________.
|Շրջանառության մեջ գտնվող |Շրջանառությունից հետ կանչված |
|թղթադրամներ |թղթադրամներ |
|________________________________|______________________________|
|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|
|____________________|___________|__________________|___________|
|500 դրամ (1999թ.) |129 x 72 |10 դրամ (1993թ.) |125 x 62 |

|1000 դրամ (1999թ.) |136 x 72 |25 դրամ (1993թ.) |125 x 62 |

|1000 դրամ (2001թ.) |136 x 72 |50 դրամ (1993թ.) |125 x 62 |

|5000 դրամ (1999թ.) |143 x 72 |50 դրամ (1998թ.) |122 x 65 |

|5000 դրամ (2003թ.) |143 x 72 |100 դրամ (1993թ.) |135 x 65 |

|10000 դրամ (2003թ.) |150 X 72 |100 դրամ (1998թ.) |122 x 65 |

|10000 դրամ (2006թ.) |150 X 72 |200 դրամ (1993թ.) |135 x 65 |

|10000 դրամ (2008թ.) |150 X 72 |500 դրամ (1993թ.) |135 x 65 |

|20000 դրամ (1999 թ.)|151 x 72 |1000 դրամ (1994թ.)|145 x 68 |

|20000 դրամ (2007թ.) |155 x 72 |5000 դրամ (1995թ.)|145 x 71 |

|50000 դրամ (2001թ.) |160 x 79 | | |

|50000 դրամ (2007 թ.)|160 x 79 | | |

|100000 դրամ (2009թ.)|160 x 72 | | |

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 24-ի
թիվ 216-Ն որոշման
Ենթահավելված 13
Հայաստանի Հանրապետության թղթադրամների արմատների փաթեթաթղթերի,
կապոցների վրադիրների գույները և արմատների փաթեթաթղթերի չափերը
._______________________________________________________________.
|Դրամանիշերը|Վրադիրի և |Լայնութ-|Երկարութ-|Մեկ գծի |Գծերի |
|ըստ |փաթեթաթղթի |յունը |յունը |լայնութ- |քանակը|
|անվանական |գույները |(մմ) |(մմ) |յունը (մմ)|(հատ) |
|արժեքների | | | | | |
|___________|______________|________|_________|__________|______|
| 10 դ |դարչնագույն | 45 | 220 | 4 | 1 |
| 25 դ |կարմիր | 45 | 220 | 4 | 1 |
| 50 դ |կապույտ | 45 | 230 | 4 | 1 |
| 100 դ |դարչնագույն | 45 | 230 | 4 | 2 |
| 200 դ |կարմիր | 45 | 240 | 4 | 2 |
| 500 դ |կանաչ | 45 | 240 | 4 | 2 |
| 1000 դ |դարչնագույն | 50 | 260 | 4 | 3 |
| 5000 դ |սև | 50 | 260 | 4 | 1 |
| 10000 դ |կապույտ | 57 | 290 | 10 | 2 |
| 20000 դ |նարնջագույն | 55 | 260 | 10 | 1 |
| 50000 դ |մանուշակագույն| 57 | 290 | 10 | 1 |
|100000 դ |կանաչ | 57 | 260 | 10 | 1 |
._______________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության թղթադրամների կապոցների վրադիրների չափերը
._______________________________________________________________.
|Շրջանառության մեջ գտնվող |Շրջանառությունից հետ կանչված |
|թղթադրամներ |թղթադրամներ |
|________________________________|______________________________|
|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|Անվանական արժեքը |Չափերը (մմ)|
|____________________|___________|__________________|___________|
|500 դրամ (1999թ.) |129 x 72 |10 դրամ (1993թ.) |125 x 62 |
|____________________|___________|__________________|___________|
|1000 դրամ (1999թ.) |136 x 72 |25 դրամ (1993թ.) |125 x 62 |
|____________________|___________|__________________|___________|
|1000 դրամ (2001թ.) |136 x 72 |50 դրամ (1993թ.) |125 x 62 |
|____________________|___________|__________________|___________|
|5000 դրամ (1999թ.) |143 x 72 |50 դրամ (1998թ.) |122 x 65 |
|____________________|___________|__________________|___________|
|5000 դրամ (2003թ.) |143 x 72 |100 դրամ (1993թ.) |135 x 65 |
|____________________|___________|__________________|___________|
|10000 դրամ (2003թ.) |150 X 72 |100 դրամ (1998թ.) |122 x 65 |
|____________________|___________|__________________|___________|
|10000 դրամ (2006թ.) |150 X 72 |200 դրամ (1993թ.) |135 x 65 |
|____________________|___________|__________________|___________|
|10000 դրամ (2008թ.) |150 X 72 |500 դրամ (1993թ.) |135 x 65 |
|____________________|___________|__________________|___________|
|20000 դրամ (1999 թ.)|151 x 72 |1000 դրամ (1994թ.)|145 x 68 |
|____________________|___________|__________________|___________|
|20000 դրամ (2007թ.) |155 x 72 |5000 դրամ (1995թ.)|145 x 71 |
|____________________|___________|__________________|___________|
|50000 դրամ (2001թ.) |160 x 79 | | |
|____________________|___________|__________________|___________|
|50000 դրամ (2007 թ.)|160 x 79 | | |
|____________________|___________|__________________|___________|
|100000 դրամ (2009թ.)|160 x 72 | | |
._______________________________________________________________.
Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 24-ի
թիվ 216-Ն որոշման
Ենթահավելված 14.1
_______________________________________________________________
(կանխիկ դրամի փոխադրումը հանձնարարող կազմակերպության անվանումը)
Կազմման ամսաթիվ __- ________________ 20__թ.
Արժեքների փոխադրման ամսաթիվ ___ ________________ 20__թ.
Արժեքների փոխադրման
ԿԱՐԳԱԳԻՐ N ____ (հերթական համարը, տարվա սկզբից աճողական կարգով)
Տրվում է ___________________________ ը ____________________________ ից
(ինկասացիոն կազմակերպության անվանումը) (արժեքներն առաքողի անվանումը)
դեպի _____________________________________________________________________
(արժեքները ստացողի անվանումը) (փոխադրվող արժեքի տեսակը և գումարը`
թվերով և տառերով)
փոխադրելու համար:
Այդ թվում`
________________________________________
(թղթադրամներն ըստ անվանական արժեքների)
________________________________________
(մետաղադրամներն ըստ անվանական արժեքների)