105.0132.220709
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 07 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10509249
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 հուլիսի 2009 թվականի N 132-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգ»-ի 7-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի մարտի 25-ի «Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները հաստատելու մասին» N 114-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) «փջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար փջ = 1» բառերը փոխարինել «փջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար փջ = 1, իսկ այլ դեպքերում փջ գործակիցը ընդունվում է արտադրող գործարանի հրահանգների համաձայն» բառերով.
2) «aռեց - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց = 0,02» բառերը փոխարինել «aռեց - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց = 0,02, իսկ այլ դեպքերում aռեց գործակիցը ընդունվում է արտադրող գործարանի հրահանգների համաձայն» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: