105.0255.230708
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 07 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10508226
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 հուլիսի 2008 թ. N 255-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 114-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգ»-ի
7-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի մարտի 25-ի «Բնական գազով աշխատող շոգեգազային համակցված ցիկլով ջերմային էլեկտրակայանների մթնոլորտի վրա վնասակար ազդեցությունների հաշվարկի մեթոդը հաստատելու մասին» N 114-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել «Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները»` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Երևանի ջերմաէլեկտրակայանում (ՋԷԿ) կառուցվող նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում նախագծվելիք և կառուցվելիք նմանատիպ սարքավորումներ չունեցող առանց լրացուցիչ այրման և լրացուցիչ այրմամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանների (էներգաբլոկների) կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերը հաշվարկվում են հիմք ընդունելով հիմնական սարքավորումների (գազատուրբիններ, օգտահանող կաթսաներ և այլն) արտադրողների կողմից երաշխավորվող անջատվող վնասակար նյութերի առավելագույն մեծություններով:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2008 թ-ի հուլիսի 15-ի
N 255-Ն հրամանի
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
2008 թ-ի մարտի 25-ի
N 114-Ն հրամանի
Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար
նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները
1. Սույն մեթոդը կիրառվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկի համար:
1) ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գազատուրբինային տեղակայանքից հետո աշխատած ծխագազերում ազոտի օքսիդների (NOX) գումարային քանակը վերահաշվարկված NO2 -ի, հաշվարկվում է (2.1) բանաձևով:
MNOX = CNOX . V չ. գ. . B . Kբ գ/վրկ (2.1)
որտեղ` CNOX-ը գազատուրբինային տեղակայանքից դուրս եկող ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիան է վերահաշվարկված NO2 -ի մգ/նմ3 -ով:
V չ. գ. -ը գազատուրբինից հետո աշխատած ծխագազերի չոր ծավալն է նորմալ պայմանների համար`
V չ. գ = Vօգ - VօH2O + (a - 1) Vօ նմ3/նմ3 (2.2)
որտեղ` և V0 - ն համապատասխանաբար ծխագազերի, ջրային գոլորշիների և օդի ծավալներն են 1 նմ3 վառելիքի ստեխիոմետրական այրման դեպքում (նմ3/նմ3):
Գազային վառելիքի դեպքում այն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
--
\
Vօ = 0,0476 [ 0,5 CO + 0,5H2 + 1,5 H2 S + / (m+ n ] Cm Hn - O2]
-- 4
--
VօH2O = 0,01 [H2 + H2S + 0,5 \ n Cm Hn + 0,124 dջուր ] + 0,0161 Vօ
/
--
--
\
Vօգ = 0,01 [CO2 + CO + H2 S + / m Cm Hn] + 0,79 Vօ + N2 / 100 + VօH2O
--
որտեղ` CO, CO2, H2, H2S, CmHn, N2 և O2- ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, երկօքսիդի, ջրածնի, ծծմբաջրածնի, ածխաջրածինների, ազոտի և թթվածնի պարունակությունն է սկզբնական վառելիքի մեջ, % - ներով:
m-ը և n-ը համապատասխանաբար ածխածնի և ջրածնի ատոմների քանակն է
dջուր - ը գազային վառելիքի ջրապարունակությունն է վերագրած 1 նմ3 չոր գազի գ / նմ3
aO - ն տուրբինից հետո աշխատած ծխագազերում օդի ավելցուկի գործակիցն է
B-ն վառելիքի ծախսն է այրման կամերայում (նմ3/ ժամ)
Kբ -ն վերահաշվարկի գործակիցն է այլ չափողականությունների համար:
Տվյալ դեպքում` Kբ = 0.278.10-3
CNOX -ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
CNOX = a . Kջ. KD .103 մգ / նմ3 (2.3)
որտեղ` a-ն վառելիքի տեսակը հաշվի առնող գործակից է բնական գազով աշխատող բարձր լարվածության այրման խցերի համար a=1,8, իսկ միկրոջահերով աշխատող այրման խցերի դեպքում` a= 6,2
Kջ-ն տուրբինից առաջ վառելիքի ջերմաստիճանի ազդեցությունը NOX-ի առաջացման վրա հաշվի առնող գործակիցն է: Kջ-ն ընտրվում է նկ. 1-ից և նկ. 2-ից:
KD-ն այրման խցում ճնշման և NOX-ի կոնցենտրացիայի կապը հաշվի առնող գործակիցն է:
KD = 16 Pօդ - 0,23/6 Pօդ - 0,77 (2.4)
որտեղ` Pօդ -ը այրման խցում օդի ճնշումն է (ՄՊա)
Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի նվազման չափը ջրի սրսկման պատճառով, գնահատվում է հետևյալ բանաձևով`
CNOX = CNOX չոր/Kթաց
որտեղ` CNOX - ը և CNOX չոր-ը ազոտի օքսիդների կոնցենտրացիան է ջրի սրսկման դեպքում և առանց նրա (մգ / նմ3):
Kթաց -ը ջրի քանակի ազդեցությունը հաշվի առնող գործակից է: Որոշվում է նկ. 3-ով:
Տարբեր տիպի գազատուրբինների այրման արգասիքներում NOX-ի կոնցենտրացիաները համեմատելի դարձնելու համար օգտագործում են NOX-ի բերված արժեքը հաշվարկված այրման արգասիքներում թթվածնի 15% պարունակության համար:
CNOX բերվ = CNOX . 21-15/21- O2 մգ/ նմ3
O2 -ը գազատուրբինի այրման արգասիքներում թթվածնի կոնցենտրացիայի փաստացի արժեքն է % -ով:
Քանի որ ազոտի օքսիդի և դիօքսիդի համար սահմանվում են առանձին ՍԹԿ-ներ, ինչպես նաև մթնոլորտային օդում ազոտի օքսիդի տրանսֆորմացիան հաշվի առնելու համար նրանց գումարային արտանետումները բաժանվում են բաղադրիչների համաձայն օքսիդի և դիօքսիդի մոլեկուլյար մասսաների:
MNO2 = 0,8 MNOX
MNO =(1 - 0,8) MNOX MNO/MNO2 = 0,13 MNOX
որտեղ`MNO և MNO2-ը NO-ի և NO2-ի մոլեկուլյար կշիռներն են, համապատասխանաբար` 30 և 46:
0,8-ը ազոտի օքսիդի և դիօքսիդի տրանսֆորմացիայի գործակիցն է:
2. Սույն մեթոդը կիրառվում է 75տ/ժ-ից ավելի արտադրողականություն ունեցող շոգեկաթսաների կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկի համար:
1) ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ա. Ազոտի օքսիդների արտանետումների մասսան, վերահաշվարկված ազոտի դիօքսիդի` MNOX (գ/վրկ) հաշվարկվում է տեսակարար արտանետումներով կամ ազոտի օքսիդների կոնցենտրացիայով:
MNO2 = Bհ x Q x K NO2 (1.1)
MNO2 = Bհ x Vչ.գ x C NO2 (1.2)
որտեղ` Bհ-ը վառելիքի հաշվարկային ծախսն է (մ3/վրկ)
Q -ն վառելիքի այրման ջերմաքանակն է (Մ Ջ /մ3)
K NO2 -ն ազոտի օքսիդների տեսակարար արտանետումներն են վերահաշվարկված NO2-ի (կգ/ԳՋ)
C NO2 -ն ազոտի օքսիդների կոնցենտրացիան է (գ/ մ3)
գազի չոր փորձաքանակի մեջ, նորմալ պայմաններում և օդի ավելցուկի որոշակի գործակցի (a) դեպքում (առաջարկվում է օդի ավելցուկի գործակիցը վերահաշվարկել է 1,4-ի)
Vչ.գ չոր ծխագազերի ծավալն է (մ3/մ3), օդի ավելցուկի a=1,4 գործակցի դեպքում
Vչ.գ - ն հաշվարկվում է սույն հրամանի հավելված 1-ի (1.2) բանաձևով:
Տեսակարար արտանետումների և ազոտի օքսիդների կոնցենտրացիայի միջև հարաբերությունը որոշվում է` (1.3 և 1.4) բանաձևերով:
K NO2 = C NO2 x Vչ.գ / Q (1.3)
C NO2 = K NO2 x Q / Vչ.գ (1.4)
2) Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկը գազի այրման դեպքում:
Էներգետիկական կաթսաների ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալները.
DՆ - շոգեկաթսայի նոմինալ արտադրողականություն, կգ/վրկ
D - շոգեկաթսայի փաստացի արտադրողականություն, կգ/վրկ
Qբ ս- վառելիքի այրման ներքին բանվորական ջերմաքանակ, ՄՋ/մ3
Bհ - վառելիքի հաշվարկային ծախս, մ3/վրկ
qi - այրիչների յուրաքանչյուր շարքով անցնող վառելիքի հարաբերական մասն է բոլոր այրիչներով անցնող ընդհանուր քանակի նկատմամբ
ni - յուրաքանչյուր շարքում գտնվող այրիչների հարաբերական մաս, այրիչների ընդհանուր քանակի նկատմամբ
aհն - հնոցի լայնությունը, իսկ երկլուսավոր էկրանային խողովակների դեպքում մեկ կիսահնոցի լայնությունը, մ
bհն - հնոցի խորությունը, մ
zշրք - այրիչների շարքերի քանակը
hշրք - այրիչների շարքերի միջև եղած հեռավորություն, մ
փջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար փջ = 1
Tօդ - այրիչից առաջ օդի ջերմաստիճան, K
a - օդի ավելցուկի գործակիցն է հնոցի վերջում
r - ծխագազերի ռեցիրկուլյացիայի աստիճանն, %
m - վառելիքի տեսակից կախված ցուցանիշ` գազի համար` m = 0,5
aռեց - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց = 0,02
b- բացի այրիչներից, հնոց տրվող երկրորդական օդի հարաբերական մաս, %
aօդի տ.գ - երկրորդական օդի տրման գոտի ազդեցությունը հաշվի առնող գործակից: Այրման գոտուց վերև տրման դեպքում aօդի տ.տ = 0,01
aօդի տ.ձ - երկրորդական օդի տրման ձևը հաշվի առնող գործակից: Այրիչներից վերև տրման դեպքում
aօդի տ.ձ = 0,018
M - այրիչների շարքերի միջև վառելիքի բաշխման աստիճան, %
z
--
\
M = / |qi - ni| x 100 (1.5)
--
i=l
aայր.տգ - այրիչների տեղադրումը հաշվի առնող գործակից: Այրիչների հանդիպակաց տեղադրման համար aայր.տգ = 0.009, իսկ մեկ ճակատի վրա այրիչների տեղադրման համար` aայր.տգ = 0,016
g - այրման գոտի մտցվող խոնավության հարաբերական քանակ, % (վառելիքի զանգվածային ծախսի համեմատությամբ)
aխոն - խոնավության տրման տեղի հաշվի առնող գործակից: Հնոցի պատերին կից գոտու տրման դեպքում
aխոն = 0,015
MN - կապված ազոտի պարունակությունն է վառելիքում, վերագրված վառելիքի աշխատանքային զանգվածին` % -ով:
ա. Հնոցի չափերի հիման վրա հաշվարկվում է ակտիվ այրման գոտու ճառագայթաընկալող մակերեսի ջերմային լարվածությունը, qճմ
qճմ = Qստբ . Bh/2 (aհն+ bհն)Zշրք. hշրք +1,5 . aհն . bհն ՄՎտ/մ2 (1.6)
Երկլուսավոր էկրանի դեպքում Bh -ը վերցրվում է մեկ կիսահնոցի համար:
բ. Ազոտի օքսիդների ելակետային կոնցենտրացիան նոմինալ արտադրողականության պայմաններում, երբ
a = 1,02, հաշվարկվում է 1.7 բանաձևով:
C NOxելկ= 613 . (փջ . qճմ)0,88 . Kմ (1.7)
Kմ - գործակիցը հաշվարկվում է (1.8) բանաձևով:
Kմ = 1-exp (-1,5+(փջ. Bh . Qստբ)0,41/7,1) (1.8)
գ. Ստացված ելակետային կոնցենտրացիայի արդյունքները լրացվում են հետևյալ գործակիցներով`
Kտաք օդ - այրիչներ տրվող տաք օդի ջերմաստիճանը հաշվի առնող,
K a - օդի ավելցուկի գործակիցը հաշվի առնող,
Kռեց - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքը հաշվի առնող,
Kակտ.այրմ.գ - ակտիվ այրման գոտու ջերմային հզորությունը հաշվի առնող (աստիճանական այրման դեպքում),
Kա.այրմ. - աստիճանական այրման սխեմայի իրականացման դեպքում,
Kոչ ստ.այրմ. - ըստ շարքերի ոչ ստեխիոմետրիկ այրումը հաշվի առնող,
Kխոն - խոնավության տրման գործակից,
KN - կաթսայի իրական հզորությունը հաշվի առնող:
Ազոտի օքսիդների հաշվարկային կոնցենտրացիան որոշվում է (1.9) բանաձևով.
CNOx=CNOxնախ.Kտաքօդ.Ka.Kռեց.Kակտ.այրմ.գ0,88.Kա.այրմ.Kոչստ..այրմ..Kխոն.KN
(1.10)
դ. Վերը նշված գործակիցները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.
Kտաք օդ = 1 - 0, 001 (620 - Tօդ) (1.11)
K'a = 1,35 - 43 (a - 1,09)2 + 2 (a - 1,09) (1.12)
Kռեց = 1 - aռեց . rm (1.13)
K ակտ.այրմ.գ = 1 - aօդի տ.գ.. b (1.14)
Kա.այրմ = 1 - aօդի տ.ձ.. b (1.15)
Kոչ ստ..այրմ. = 1 - aայր.տգ. . M (1.16)
Kխոն = 1 - aխոն.g (1.17)
KN = (D / DՆ)1,25 (1.18)
3) ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ածխածնի օքսիդի արտանետումների հաշվարկը կատարվում է (2.1) բանաձևով,
կգ/տարի
Mco = Cco x B (1 - q4 / 100) (2.1)
որտեղ` Cco-ն ածխածնի օքսիդի քանակությունն է գազի այրման արգասիքներում (կգ / հազ. մ3)
Cco = q3 x R x Q/1013 (2.2)
Նշված բանաձևերում q3-ը և q4-ը համապատասխանաբար քիմիական և մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստներն են, %:
Գազային վառելիքի համար, երբ a >/ 1,05-ից ընդունվում է q3 և q4 = 0:
R- գործակիցը հաշվի է առնում ծխագազերում ածխածնի օքսիդի առկայությամբ պայմանավորված քիմիական թերայրման ջերմաքանակի հարաբերական մասը:
Գազի համար R = 0,5
Q-ն բնական գազի այրման ջերմաքանակն է (կ Ջ/մ3)
B-ն վառելիքի ծախսն է հազ. մ3/տարի:
Նկար N 1
Kr գործակցի արժեքը կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից
գերբեռնումով այրման խցի համար
_________________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
Նկար N 2
Kջ գործակցի արժեքը կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից
միկրո ջահերով այրման խցի համար
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում
Նկար N 3
Kջ գործակցի արժեքը կախված այրման խցում գոլորշու կամ ջրի խոնավության
հարաբերական ծախսից
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 3-ը չի բերվում