ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2009 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. Հավելվածի 104-րդ, 109-րդ, 113-րդ, 145-րդ, 162-րդ, 163-րդ, 164-րդ, 166-րդ, 167-րդ և 176-րդ կետերի «հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:
1.2. Հավելվածի 205-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով:
1.3. Հավելվածի 276-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «7» թիվը փոխարինել «8» թվով:
1.4. Հավելվածի 278-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «5» թվով:
1.5. Հավելվածի 280-րդ, 281-րդ և 282-րդ կետերի «հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով:
1.6. Հավելվածի 284-րդ կետի «հաստիքների քանակը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով:
1.7. Հավելվածի 4-րդ, 70-րդ և 147-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
1.8. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «938» թիվը փոխարինել «951» թվով:
2. Սույն որոշման 1.7. կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից: