040.0425.280409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2009 թվականի N 425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ստեղծել կենտրոնական հսկողության բաժին.
2) Երևան քաղաքի, Արմավիրի և Արարատի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Երևան քաղաքի տարածքային բաժնի, Արմավիրի մարզի տարածքային բաժնի, Արարատի մարզի տարածքային բաժնի.
3) Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Գեղարքունիքի մարզի տարածքային բաժնի, Կոտայքի մարզի տարածքային բաժնի.
4) Լոռու և Տավուշի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Լոռու մարզի տարածքային բաժնի, Տավուշի մարզի տարածքային բաժնի.
5) Շիրակի և Արագածոտնի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Շիրակի մարզի տարածքային բաժնի, Արագածոտնի մարզի տարածքային բաժնի.
6) Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի, Սյունիքի մարզի տարածքային բաժնի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 26-ի
N 425-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 21-ի
N 1810-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Տեխնիկական և ճանապարհային բաժին
2. Հաշվառման և վերլուծությունների բաժին
3. Կենտրոնական հսկողության բաժին
II. Տարածքային մարմիններ
1. Երևան քաղաքի տարածքային բաժին
2. Արմավիրի մարզի տարածքային բաժին
3. Արարատի մարզի տարածքային բաժին
4. Լոռու մարզի տարածքային բաժին
5. Տավուշի մարզի տարածքային բաժին
6. Շիրակի մարզի տարածքային բաժին
7. Արագածոտնի մարզի տարածքային բաժին
8. Սյունիքի մարզի տարածքային բաժին
9. Վայոց ձորի մարզի տարածքային բաժին
10. Գեղարքունիքի մարզի տարածքային բաժին
11. Կոտայքի մարզի տարածքային բաժին»: