Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

01.01.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.2009  -ից մինչեւ   01.01.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 23.11.16 թիվ 323-Ն որոշում)

i

600.0091.250309

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        03            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2009 թվականի N 91-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 495-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի N 1 հավելվածի Ֆ 1-2, Ֆ 1-3, Ֆ 1-4, Ֆ 1-5, Ֆ 1-6, Ֆ 1-7 և N 2 հավելվածի Ֆ 2-2, Ֆ 2-3, Ֆ 2-4, Ֆ 2-5, Ֆ 2-6, Ֆ 2-7 ձևերի 1-ին կետերը:

2) Կարգի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3. Սույն կարգի N 1 հավելվածի Ֆ 1-1 և N 2 հավելվածի Ֆ 2-1 ձևերով սահմանված հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում եռամսյակային (տարվա սկզբից` աճողական) արդյունքներով, իսկ սույն կարգի N 1 հավելվածի Ֆ 1-2, Ֆ 1-3, Ֆ 1-4, Ֆ 1-5, Ֆ 1-6, Ֆ 1-7, ինչպես նաև N 2 հավելվածի Ֆ 2-2, Ֆ 2-3, Ֆ 2-4, Ֆ 2-5, Ֆ 2-6, Ֆ 2-7 ձևերով սահմանված հաշվետվությունները` տարեկան արդյունքներով:

4. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ Հանձնաժողով են ներկայացնում նաև`

1) Հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը` եռամսյակային արդյունքներով,

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 465 հրամանի 1-ին կետով հաստատված տարեկան (ամբողջական փաթեթով` միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերով հաշվետվություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հրահանգի համաձայն ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
11.03.2009
N 91-Ն
Որոշում