030.0330.171208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության համակարգերում պետական կառավարման առանձնահատկությունները` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման մարմինների գործունեության կազմակերպման կարգի`
1) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետ`
i
«13.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում կարող են ստեղծվել նաև ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք գործում են համապատասխան մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ:».
i
2) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1, 15.2 և 15.3-րդ կետեր`
«15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերն աջակցում են ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:
15.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներն իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել քաղաքացիական իրավահարաբերություններին և իրականացնել պետական կառավարչական հիմնարկի գործառույթներ:
15.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում ՀԳՄ-ի աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումները կարող են գործել նաև դեպարտամենտի, ծառայության և այլ տեսքով, իսկ աշխատակազմի, աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների կառուցվածքային ստորաբաժանումները` վարչության, բաժնի, քարտուղարության և այլ տեսքով, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:».
3) 136-րդ կետի`
i
ա. 4-րդ ենթակետում «աշխատակազմի» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում` նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների» բառերը,
բ. 7-րդ ենթակետում «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում` նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների» բառերը.
4) 136-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 136.1-րդ կետ`
i
«136.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում աշխատակազմից դուրս ստեղծված առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է կառավարությունը, իսկ աշխատակազմի կառուցվածքային և աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները` համապատասխան ՀԳՄ-ի ղեկավարը:».
i
5) 138-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում` նաև աշխատակազմից դուրս ստեղծված կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների» բառերը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
17 դեկտեմբերի 2008 թվականի
ՆՀ-330-Ն