040.1234.041108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
i
1) 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով» բառերից հետո լրացնել «մաքսային հայտարարագրի 41-րդ սյունակում նշելով ճանապարհային վճարի «85» ծածկագիրը և գանձված գումարի չափը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
i
3) 6-րդ կետում «ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ճանապարհային վճար վճարողներին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները տալիս են արտոնության հավաստագիր (N 2 ձև), որը ճանապարհային վճար վճարողը պահպանում է հետագայում ճանապարհային վճարի արտոնությունը հավաստելու նպատակով» բառերը փոխարինել «մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի 37-րդ սյունակում նշում է մաքսային վճարի արտոնության ծածկագիրը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի արտոնությունը հավաստող փաստաթուղթ:».
i
4) 7-րդ կետում «արտոնության հավաստագիր տալու» բառերը փոխարինել «արտոնություն տալու» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.
i
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող ընտրանքային ստուգումների ժամանակ հայտնաբերված` առանց ճանապարհային վճարի վճարումը կամ արտոնությունը հավաստող փաստաթղթի երթևեկող տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով և չափով սահմանված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի վճարումը հավաստող անդորրագրեր ներկայացնելը:
Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով տրված արտոնությունը, ապա այդ պահին ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից դադարեցվում է ավտոմեքենայի երթևեկությունը և վերցված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի պահանջների կիրառումն ապահովելու նպատակով` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնություն ստացած անձը գնվում է տվյալ ավտոմեքենայում:».
i
7) 13-րդ կետում «կամ արտոնության հավաստագրի» բառերը փոխարինել «մաքսային հայտարարագրի» բառերով, իսկ «այդ անդորրագրերը (արտոնության հավաստագրերը)» բառերը` «մաքսային հայտարարագիրը (անդորրագրերը)» բառերով.
8) ուժը կորցրած ճանաչել NN 1, 2 և 5 ձևերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ