106.0060.310308
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 03 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10608098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 մարտի 2008 թվականի N 60-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով` «Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը» բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի պահանջներին և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի օգոստոսի 23- ի «Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2008 թվականի մարտի 17-ի
N 60-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2007 թվականի օգոստոսի 23-ի
N 191-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
.____________________________________________________________________.
| Ծածկագիրը | Անվանումը |
|___________|________________________________________________________|
| 1 | 2 |
|___________|________________________________________________________|
|0601 |1. Գյուղատնտեսական, անտառային և գեղազարդային |
| |մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, |
| |արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ |
|0602 |ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային և այլն)|
| |տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց |
| |արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և |
| |ընձյուղներ, |
| |սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում, այդ թվում` |
| |հողով և բուսական նյութերով |
|0603 |թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ, տերևներ, ճյուղեր |
| |և բույսի այլ մասեր առանց ծաղիկների և կոկոնների |
|0604 |ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով, ծաղիկներով և |
| |կոկոններով, խոտեր, մամուռներ և քարաքոսեր, բնական |
| |եղևնիներ (սղոցած) |
|0701 10 000|սերմացու կարտոֆիլ |
|0703 10 110|սերմացու գլուխ սոխ |
|0713 10 100|սերմացու ոլոռ |
|0713 20 000|սերմացու սիսեռ |
|0713 33 100|սերմացու լոբի |
|0713 40 000|սերմացու ոսպ |
|0713 50 000|սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ |
|1001 90 910|սերմացու ցորեն |
|1003 00100 |սերմացու գարի |
|1004 00 000|սերմացու վարսակ |
|1005 10 |սերմացու եգիպտացորեն |
|1006 10 100|սերմացու բրինձ |
|1007 00 100|սերմացու սորգո |
|1201 00 100|սերմացու սոյա |
|120210100 |սերմացու գետընկույզ |
|1204 00 100|սերմացու վուշ (կտավատ) |
|1205 10 100|սերմացու կանճրակ (հլածուկ) |
|1206 00 100|սերմացու արևածաղիկ |
|1207 |սերմեր և պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի |
|1209 |այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, |
| |մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային |
| |սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային |
| |ծառատեսակների) |
|___________|________________________________________________________|
| |2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ |
|___________|________________________________________________________|
|0701 |կարտոֆիլ |
|0702 00 000|լոլիկ |
|0703 10 |գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ -պրաս |
|0703 20 000|սխտոր |
|0703 90 000|սոխանման այլ բանջարեղեններ |
|0704 90 100|գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն |
|0704 10 000|ծաղկակաղամբ |
|0705 11 000|սալաթ, կաթնուկ |
|0705 21 000|ճարճատուկ |
|0706 10 000|գազար, շաղգամ, բողկ |
|0706 |սեղանի ճակնդեղ |
|0706 90 900|այլ արմատապտուղներ |
|0706 90 100|նեխուր |
|0706 |սեղանի ճակնդեղ |
|0707 00 050|վարունգ |
|0707 00 900|կորնիշոն |
|0708 |ընդավոր բանջարեղեններ |
|0709 |այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և |
| |գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` կողրերով |
| |կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, |
| |կապար, թրթնջուկ և այլն) |
|0712 |չորացած այլ բանջարեղեններ |
|1206 00 |արևածաղկի զամբյուղ (բատատ) |
|0801 |կոկոսյան ընկույզ, կեշյու |
|0802 |ընկույզներ /նուշ, անտառային, հունական, շագանակներ, |
| |գետնանուշներ/ |
|0803 00 |բանաններ |
|0804 |խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո |
|0805 |ցիտրուսային պտուղներ |
|0806 |խաղող |
|0807 |սեխ, ձմերուկ, պապայա |
|0808 |խնձոր, տանձ և սերկևիլ |
|0809 |ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր |
|0810 |այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի), |
|0810 20 |մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն |
|0813 |չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, |
| |ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ |
|1212 91 |շաքարի ճակնդեղ |
|1212 99 200|շաքարեղեգ |
|___________|________________________________________________________|
| |3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, |
| |կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական |
| |հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք |
|___________|________________________________________________________|
|1001 |ցորեն |
|1002 00 000|տարեկան (աշորա) |
|1003 00 |գարի |
|1004 00 000|վարսակ |
|1005 |եգիպտացորեն |
|1006 |բրինձ |
|1006 30 |կեղևահանված բրինձ |
|1007 00 |հատիկային սորգո |
|1008 |հնդկացորեն և այլ հացահատիկներ |
|1107 |գարեջրի ածիկ |
|1201 00 |սոյա |
|1203 00 000|ալյուր և քուսպ` ստացված յուղատու մշակաբույերի սերմերից |
| |և պտուղներից |
|1210 |գալյուկի կոներ, թարմ կամ չոր |
|1211 |բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և |
| |պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում, |
| |դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ |
| |կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ |
| |ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող |
| |այլ մթերք) |
|1213 00 000|ծղոտ |
|1214 |խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային արմատապտուղներ,|
| |լյուպին, վիկ, գոնդեղ և համանման կերային այլ բույսեր |
|1401 |բուսական ծագում ունեցող նյութեր (բամբակ, եղեգ, ուռենի, |
| |ռաֆիա) |
|2302 |թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև |
| |հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո |
| |ստացված թափոններ |
|2304 00 000|քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի |
| |յուղի լուծազատումից |
|2305 00 000|քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են |
| |գետընկույզի յուղի լուծազատումից |
|2306 |քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, |
| |արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ կեղևի, |
| |բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից |
|2308 00 |բուսական ծագում ունեցող մթերք, բուսական թափուկներ, |
| |մնացորդներ և կողմնակի մթերք, որոնք օգտագործվում են |
| |որպես անասնակեր |
|5201 00 |բամբակի չսանրված թելեր |
|5202 |բամբակի մնացորդներ |
|5203 00 000|բամբակի սանրված թելեր |
|5301 |վուշի մշակված կամ չմշակված թելեր և այլ թափոններ |
|___________|________________________________________________________|
| |4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի |
| |հումք և համեմունքներ |
|___________|________________________________________________________|
|0901 |սուրճ |
|0902 |թեյ |
|0904 |տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած |
|0905 00 000|վանիլին |
|0906 11 000|դարչին |
|0907 00 000|մեխակ |
|0908 10 000|մշկընկույզ /մուսկատ/ |
|0909 |անիսի, խորոմսամիթի, համեմի, քեմոնի սերմեր |
|0910 |իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ |
|1101 00 |ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր |
|1102 |տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և |
| |այլն |
|1103 |ձավարեղեն |
|1104 |հացահատիկ այլ եղանակներով վերամշակված /թեփահանված, |
| |տափակեցված դարմանի կամ ջարդվածքի ձևով/ |
|1105 |կարտոֆիլի ալյուր |
|1106 |ալյուր և ձավար` ստացված չոր ընդավոր մշակաբույսերից, |
| |բանջարեղենից, արմավենու միջուկից, արմատապտուղներից |
|1801 00 000|կակաոյի ունդեր |
|2401 |ծխախոտի հումք |
|___________|________________________________________________________|
| |5. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկակիր, բակտերիակիր, |
| |վիրուսակիր, նեմատոդակիր, տզավոր և միջատավոր |
| |մշակաբույսեր և կենսաբանական ակտիվ նյութեր |
|___________|________________________________________________________|
|3002 |բուսական ծագում ունեցող վիրուսներ, կենսաբանական ակտիվ |
| |նյութեր |
|0106 90 001|կենդանի միջատներ |
|___________|________________________________________________________|
| |6. Միջատների, բույսերի հիվանդությունների հարուցիչների |
| |հավաքածուներ, սերմերի և բույսերի հերբարիումներ ու |
| |հավաքածուներ |
|___________|________________________________________________________|
|9705 00 000|որևէ տեսակի պատկանող մահացած օրգանիզմներ, կենդանիներ, |
| |պահածոյացված չոր կամ հեղուկ միջավայրում, ինչպես նաև |
| |կենդանիների խրտվիլակներ հավաքածուների համար, միջատներ |
| |տուփերում, սերմեր և բույսեր չոր կամ պահածոյացված |
| |հեղուկներում, հերբարիումներ |
|___________|________________________________________________________|
| |7. Փայտանյութ և փայտե արտադրանք |
|___________|________________________________________________________|
|4401 |վառելափայտ` գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների |
| |խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով, փայտե տաշեղներ կամ |
| |ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, |
| |շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված |
| |գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ |
| |նմանատիպ այլ ձևով |
|4403 |չմշակված անտառանյութ` արմատներով կամ առանց արմատների, |
| |սևացած կամ չսևացած չորսուներ |
|4404 |տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե |
| |հենացցեր կամ ցցեր` սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց |
| |չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված` ձեռնափայտերի, |
| |հովանոցների, գործիքների, բռնակների և նմանատիպ այլ |
| |սարքերի պատրաստման համար, կեղևահանված կամ նմանատիպ այլ |
| |բնափայտ |
|4405 00 000|փայտե բուրդ, փայտալյուր |
|4406 |երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր |
|4407 |անտառանյութ` երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդած կամ|
| |կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, |
| |սեպային միացումներով կամ առանց միացման` 6 միլիմետրից |
| |հաստ |
|4408 |միաշերտ նրբատախտակի թերթեր կամ միաշերտ նրբատախտակ |
| |(սոսնձված կամ չսոսնձված շպոն)` սոսնձված նրբատախտակի |
| |համար և այլ փայտանյութ` երկայնակի կտրտված, մասերի |
| |բաժանված կամ կեղևահանված, ռանդած կամ չռանդած, հարթեցված|
| |կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց |
| |միացումների` 6 միլիմետրից բարակ |
|4409 |սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար |
| |չհավաքած ծոփորները և շերտաձողերը)` ձևավորված |
| |(սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, |
| |կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, |
| |կլորացված և նմանաձև)` ցանկացած եզրով կամ հարթությամբ, |
| |ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային |
| |միացումներով կամ առանց միացման |
|4410 |փայտատաշեղային կամ համանման սալեր` պատրաստված բնափայտից |
| |կամ այլ փայտացած նյութերից, ձյութերով կամ օրգանական |
| |կապակցող այլ նյութերով` ներծծված կամ չներծծված |
|4411 |փայտե նրբաթելային սալեր` պատրաստված բնափայտից կամ այլ |
| |փայտացած նյութերից, ձյութի կամ օրգանական կապակցող այլ |
| |նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման |
|4412 |սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ և |
| |շերտավոր բնափայտից պատրաստված համանման նյութեր |
|4413 00 000|մամլված բնափայտ` բլոկների, սալերի, չորսուների կամ |
| |որոշակի տեսքով արտադրանքի և նմանատիպ այլ ձևերով |
|4415 |փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, |
| |թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ |
| |(մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր կրկնատակեր և |
| |փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ, փայտե ոլորուկներ, |
| |որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման |
| |համար |
|4416 00 000|տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և տակառագործական այլ |
| |արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր` ներառյալ փայտե |
| |երեսվածք |
|9406 00 200|փայտե կիսապատրաստ տնակներ |
|4501 |բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված, |
| |խցանի թափոններ, մանրացված, հատիկավորված կամ աղացած խցան |
|4502 00 000|բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված|
| |կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տեսքով բլոկներ, |
| |սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող |
| |խցանների արտադրության համար նախապատրաստվածքները) |
|4503 |բնական խցանից պատրաստված արտադրանք |
|4601 |ծղոտից կամ համանման այլ նյութերից պատրաստված |
| |հյուսվածքներ |
| |և հյուսման համար նախատեսված նմանատիպ ապրանքներ` միացված|
| |կամ չմիացված շերտերով, հյուսվածքանյութեր, հյուսվածքներ |
| |և հյուսման համար նախատեսված արտադրանք` հյուսման |
| |նյութերից` զուգահեռ փնջերով կապված կամ թերթերի ձևով |
| |գործված, ավարտված կամ չավարտված արտադրանք (գորգիկներ, |
| |խսիրներ, շերտավարագույրներ) |
|4804 |ամրաթուղթ և ոչ կավճապատ ստվարաթուղթ` գլանափաթեթներով |
| |կամ թերթերով |
|4819 |թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից կամ |
| |թաղանթանյութային հյուսվածքաթելից ստացված պաստառից |
| |պատրաստված արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ |
| |ապրանքափաթեթներ, թղթապանակներ, տեփուրներ` նամակների |
| |համար և թղթից ու ստվարաթղթից պատրաստված նմանատիպ այլ |
| |արտադրանք, որոնք օգտագործվում են հաստատություններում, |
| |խանութներում կամ նմանատիպ նպատակներով |
|4823 |թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութային բամբակ ու |
| |թաղանթանյութային հյուսվածքաթելից պատրաստված պաստառներ և |
| |այլն` կտրտված ըստ չափսերի կամ ձևի, թղթե զանգվածից, |
| |թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից պատրաստված|
| |արտադրանք կամ թաղանթանյութային հյուսվածքներից պատրաստված|
| |պաստառներ և այլն: |
.____________________________________________________________________.
«: