Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

118.0170.200308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 մարտի 2008 թվականի N 170-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 39 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի փետրվարի 9-ի «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) նախահաշիվների կազմման, հաստատման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 39 հրամանում /այսուհետ` Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5զ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 10-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը,»:

i

2) Հրամանով հաստատված «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) նախահաշիվների կազմման, հաստատման և ներկայացման կարգ»-ի /այսուհետ` Կարգ/ 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի (ծրագրերի) նախահաշիվը կազմվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հուլիսի 23-ի թիվ 597-Ն հրամանի հավելված N 1-ով հաստատված «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվ» N 1 օրինակելի ձևին, իսկ ծախսերի (ելքերի) առանձին տեսակները կամ այլ բնույթի ծրագրերը` հավելված N 3-ով հաստատված «Հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշիվ» N 3 օրինակելի ձևին և դրանց լրացման պահանջներին (համապատասխանաբար հավելված N 2 և N 4) համապատասխան:»:

i

3) Կարգի 15-րդ կետի առաջին նախադասության` «տեղական գանձապետական բաժանմունք (այսուհետ` ՏԳԲ)» բառերը, 15-րդ կետի 2-րդ և 3-րդ նախադասության, 16-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասության, 18-րդ կետի 2-րդ նախադասության «ՏԳԲ» բառը ըստ հոլովառության փոխարինել` «գանձապետական ստորաբաժանում» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
10.03.2008
N 170-Ն
Հրաման