110.0048.050208
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 02 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 հունվարի 2008 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31, 15-րդ հոդվածի 1-3-րդ, 19-րդ հոդվածի 3-րդ, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-2 կետերի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 619 հրամանով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
2. Կարգի 8-րդ կետում «սոցիալապես վտանգավոր վարքով» բառերը փոխարինել «հակասոցիալական վարք դրսևորած» բառերով:
3. Կարգի 9-րդ կետում «հատուկ» բառը հանել:
i
4. Կարգի 10-րդ կետի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) տարածքային կառավարման պետական մարմնի կողմից տրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը (բացառությամբ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ դպրոցի)»: