Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1321 ...

 

 

040.0157.050308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2008 թվականի N 157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Մշակութային կենտրոն» և «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքն օտարելու մասին» N 1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա օտարվող գույքի հետ միասին գնորդին սեփականության իրավունքով հանձնվում է նաև սույն որոշման N 3 հավելվածում նշված` «Երևանի քաղաքապետարան» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 5.447 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը:

11.2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11.1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.

 

i

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 25-ի

N 1321-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԳՆՈՐԴԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

.____________________________________________________.

|NN |              Անվանումը           |Հաշվեկշռային |

|ը/կ|                                  |   արժեքը    |

|   |                                  |(հազ. դրամ)  |

|___|__________________________________|_____________|

|1. |Շատրվան մուտքի մոտ                |        335.8|

|___|__________________________________|_____________|

|2. |Ջրավազան ՄՄՀ                      |       5111.2|

|___|__________________________________|_____________|

|3. |Պոմպ 3Կ-9                         |          0  |

|___|__________________________________|_____________|

|4. |Պոմպ Կ-90-85                      |          0  |

|___|__________________________________|_____________|

|5. |Պոմպ 5ՆԴՎ-8                       |          0  |

|___|__________________________________|_____________|

|6. |Պոմպ 200-90-6 Կ-8                 |          0  |

|___|__________________________________|_____________|

|7. |Էլեկտրաշարժիչ                     |          0  |

|___|__________________________________|_____________|

|8. |Հակահրդեհային ջրամբար             |          0  |

|___|__________________________________|_____________|

|9. |Հակահրդեհային պոմպակայան          |          0  |

|___|__________________________________|_____________|

|10.|Դեկորատիվ ջրավազաններ             |          0  |

|___|__________________________________|_____________|

|11.|Օժանդակ շինություն                |          0  |

|___|__________________________________|_____________|

|   |Ընդամենը                          |       5447.0|

.____________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2008
N 157-Ն
Որոշում